VENGE Engineering-ը փնտրում է վարորդ | WorkNet.am

VENGE Engineering-ը փնտրում է վարորդ

Վարորդ

VENGE Engineering-ը փնտրում է վարորդ

  • Պաշտոնը Վարորդ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 20 - 55 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 8 ամիս, 23 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Պարտականություններ
• ժամանակին լիցքավորել տրանսպորտային միջոցները վառելիքով, քսանյութով և հովացնող հեղուկով,
• երթուղուց առաջ ստուգել մեքենայի տեխնիկական վիճակը և իրականացնել մեքենայի հանձնումը և կայանումը կազմակերպությունում նախատեսված վայրում,
• մեքենան տրամադրել բեռնման և բեռնաթափման համար, վերահսկել բեռնումը և տեղավորումը,
• վերացնել շահագործման ընթացքում առաջացած աննշան անսարքությունները, որոնք չեն պահանջում մեխանիզմների ապամոնտաժում,
• ժամանակին ներկայանալ աշխատավայր և աշխատանքային հերթափոխից հետո մեքենան կայանել ավտոտնակ,
• վարել հաշվետվությունները (ուղեգրեր, մեքենայի վազք, վառելիքի ծախս),
• մեքենան մաքուր և անխափան վիճակում պահել (ժամանակին այցելություն ավտոսերվիս և ավտոլվացման կետ, տեխզննման անցկացում);
• միջոցներ ձեռնարկել կանխելու համար այլ անձանց մուտքը մեքենա,
• աշխատանքային կարգապահություն,
• աշխատանքային ներքին կանոնակարգի պահպանում:
Ներկայացվող պահանջները
• ճանապարհային երթևեկության կանոնների, դրանց խախտման տույժերի և անվտանգության հիմունքների տեղեկացվածություն,
• շահագործվող մեքենաների սարքավորումների, մեխանիզմների և ցուցիչների նշանակության, կառուցվածքի անխատանքների սկզբունքների իմացություն,
• ճանապարհային երթևեկության և մեքենաների տեխնիկական շահագործման կանոնների իմացություն,
• մեքենաների շահագործման ընթացքում առաջացած անսարքությունները հայտնաբերելու և պատճառները վերացնելու մեթոդների իմացություն,
• ավտոտնակներում և բաց ավտոկայանատեղերում ավտոմեքենաների պահպանման և տեխսպասարկման անցկացման կարգի իմացություն,
• մեքենայի մարտկոցների և անվադողերի շահագործման կանոնների իմացություն,
• նոր և վերանորոգված մեքենաների շահագործման կանոնների իմացություն,
• եղանակային պայմանների ազդեցության տեղեկացվածություն՝ մեքենան անվտանգ վարելու համար,
• ճանապարհային պատահարները կանխելու եղանակների տեղեկացվածություն,
• շահագործվող մեքենայի աշխատանքի հաշվառման առաջնային փաստաթղթերը լրացնելու կանոնների իմացություն,
• մեքենայի պահպանման կանոնների իմացություն (թափքի և սրահի խնամք, մաքրություն՝երկարատև շահագործման համար),
• օբյեկտների տեղակայման վայրի և դրանց երթուղիների իմացություն
Մասնագիտական կարողություները
• ճանապարհային երթևեկության տարբեր պայմաններում տրանսպորտային միջոցի անվտանգ և արդյունավետ վարման ունակություն,
• ժամանակակից տեղորոշման միջոցների համակարգերի և քարտեզների օգտագործման հմտություններ,
• լավագույն երթուղու ընտրություն՝ հաշվի առնելով երթևեկության իրավիճակը և ճանապարհի ծանրաբեռնվածությունը,
• մեքենայի ընդհանուր կառուցվածքի, դրա տեխնիկական բնութագրերի տեղեկացվածություն,
• մեքենայի պահպանման կանոնների իմացություն,
• վարորդական իրավունքի վկայականի B և C կարգերի առկայություն: