Ադմինիստրատիվ աշխատակցուհի | WorkNet.am

Ադմինիստրատիվ աշխատակցուհի

Ադմինիստրացիայի աշխատակից

Ադմինիստրատիվ աշխատակցուհի

  • Պաշտոնը Ադմինիստրացիայի աշխատակից
  • Աշխատավարձը սկսած 120,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 22 - 42 տար․
  • Տարածաշրջան Երևան, Մալաթիա Սեբաստիա
  • Հրապարակվել է 2 տարի, 4 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«ՍԼԻՓ ՀԱՈՒՍ» ներքնակներում թափուր հաստիք կա։
Փնտրում ենք ադմինիստրատիվ աշխատակցուհի։

Ահա հիմնական աշխատանքային անելիքները՝
- գրանցել պատվերները, կազմակերպել պատվերների առաքումները
- պատասխանել հեռախոսազանգերին
- լրացնել ամենօրյա հաշվետվությունները
- շաբաթը 2 անգամ փոխարինել խանութի աշխատակցուհուն
-կատարել տիպիկ գրասենյակային այլ աշխատանքներ ըստ անհրաժեշտության

Ուզում ենք, որ
- դառնաս թիմի անբաժանելի մաս
- լինես աշխույժ, նախաձեռնող, սիրես նոր բաներ սովորել
- ունենաս համակարգչային գիտելիքներ
- քովիդ-պատավաստում հանդուրժող լինես

Դրա դիմաց կստանաս
- 120 000 դրամ աշխատավարձ
- կարիերայի և աշխատավարձի աճի լայն հնարավորություն՝ կախված ստանձնած պարտականություններից
- անվճար լանչ ընկերության կողմից
- ջերմ և ընկերական մթնոլորտ
- շատ հարմարավետ աշխատասենյակ

Ահա այն հարցերի պատասխանները, որոնք ծագեցին քո մոտ՝
- հասցեն՝ Թաիրով, Մայրաքաղաքային 166 (Արգավանդ, «ՓԱՐԻԶՅԱՆ» ռեստորանի հարևանությամբ)
- աշխատանքային ժամերը՝ 10։00 – 18։00, շաբաթը 1 անգամ՝ 10։00 – 19։00
- աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա
- հանգստյան օրը՝ որոշվում է թիմի հետ համատեղ
- այո, անպայման լինելու ես գրանցված աշխատակից
- փորձաշրջանի ժամկետը կախված է լինելու քո հմտություններից
- աշխատանքը հիմնական է (ուսանողը դասերի հետ չի հասցնի համատեղել)

Մեր ապագա ընկեր և գործընկեր, սպասում ենք քո ինքնակենսագրականին, ուղարկիր այն [email protected] էլ․ փոստին։