Անվտանգության աշխատակից - այգու կառավարչի օգնական | WorkNet.am

Անվտանգության աշխատակից - այգու կառավարչի օգնական

Անվտանգության աշխատակից

Անվտանգության աշխատակից - այգու կառավարչի օգնական

  • Պաշտոնը Անվտանգության աշխատակից
  • Աշխատավարձը սկսած 120,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 30 - 45 տար․
  • Հրապարակվել է 5 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Երևանի Սիրահարների այգին փնտրում է անվտանգության աշխատակցի, ով կաջակցի նաև այգու կառավարչին առօրյա կազմակերպչական հարցերում։ Ինքնակենսագրական կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Աշխատավայրի նկարագիր և աշխատակցին ներկայացվող պահանջներ՝
Բաղրամյան 21 հասցեում գտնվող Երևանի Սիրահարների այգու ընդհանուր մակերեսը կազմում է 1.6 հեկտար։ Այգին ունի չորս մուտք.
1. Գլխավոր մուտք` Դեմիրճյան- Բաղրամյան խաչմերուկից,
2. Մուտք Դեմիրճյան փողոցից,
3. Մուտք Բաղրամյան մետրոյի կայարանից,
4. Ծառայողական մուտք` Պռոշյան 1 նրբանցքից։

Անվտանգության աշխատակցին ներկայացվող պահանջներ՝
1. Այգու տարածքում իրականացնել ցերեկային հսկում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 8։30 - 18։00։
2. Իրականացնել շրջայց այգու ողջ տարածքով,
3. Հսկել այգու տարածքում առկա անշարժ և շարժական գույքը,
4. Հսկել այգու տարածքում գործող կանոնների պահպանումը այցելուների և աշխատակիցների կողմից,
5. Կրել նյութական պատասխանատվություն այգու տարածքից գողացված իրերի, ինչպես նաև գույքի կոտրման կամ փչացման համար,
6. Կիրառել այգում առկա դիտարկման հպակների (Proxy Guard) համակարգը,
7. Ծառայությունն իրականացնել համապատասխան արտահագուստով, որը կտրամադրի այգու տնօրինությունը։
8. Այգու տարածքում նկարահանում անցկացնել ցանկացող լրատվամիջոցներին տրամադրել նկարահանումների անցկացման թույլտվության ձևաթերթիկը, այնուհետև լրացված ձևաթերթիկը փոխանցել այգու կառավարչին,
9. Աջակցել այգու տարածքում անցկացվող միջոցառումների ընթացքում,
10․ Օգնել այգու կառավարչին առօրյա կազմակերպչական հարցերում՝ այգու պահպանության համար անհրաժեշտ նյութերի պատվիրում, ընդունում։
11․ Ունենալ վարչարարական թղթաբանության հետ աշխատելու մինիմալ հմտություններ։ Անհրաժեշտության դեպքում այգու տնօրինությունը կտրամադրի 1-2 օրյա վերապատրաստում։
12. Ունենալ առաջին օգնություն ցուցաբերելու փորձ,
13. Աշխատանքային օրվա սկզբին և ավարտին կատարել շրջայց ամբողջ այգու տարածքով և կատարել համապատասխան նշումներ անվտանգության գրանցամատյանում՝ ներկայացնելով այն այգու կառավարչին։