Աշխատանքի առաջարկ «Խաչատրյան» անշարժ գույքի գործակալությունում
Գրասենյակային աշխատակիցԱշխատանքի առաջարկ «Խաչատրյան» անշարժ գույքի գործակալությունում
- Պաշտոնը Գրասենյակային աշխատակից
- Աշխատավարձը սկսած 150,000 ֏
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 25 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Աջափնյակ
- Հրապարակվել է Երեկ
Մենք փնտրում ենք կազմակերպված, պատասխանատու և բանիմաց գրասենյակային աշխատակցի, ով կմիանա մեր թիմին և կօգնի ապահովել գործակալության արդյունավետ աշխատանքի ընթացքն ու բարձրակարգ սպասարկումը
Պարտականություններ՝
• Հաճախորդների ընդունում և զանգերի սպասարկում
•. Խորհրդատվություն անշարժ գույքի վերաբերյալ
• Տվյալների մուտքագրում
• Գործակալների աշխատանքային աջակցության ապահովում
Պահանջներ՝
• Նշված ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
•. Բարձրագույն կրթություն (պարտադիր է)
• Հայերենի գրագետ գրավոր և բանավոր խոսք
• Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Google Docs)
• Պատասխանատվության զգացում, ստրեսակայուն, արագ կողմնորոշվելու, բանակցային և կազմակերպչական հմտություններ
Մենք առաջարկում ենք՝
• Հարմարավետ աշխատանքային պայմաններ
• Զարգացման և առաջխաղացման հնարավորություն
• Բարեկամական և աջակցող միջավայր
• Հավելավճարներ՝ ըստ կարողությունների և փորձի
Աշխատավայր՝ Երևան, Աջափնյակ համայնք
Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք, երկուշաբթիից-շաբաթ՝ ժամը՝ 10:30-19:00