Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակից | WorkNet.am

Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակից

Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակից

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 2 տարի, 1 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը կրթությամբ և համայնքային զարգացմամբ հետաքրքրված երիտասարդների համար առաջարկում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր, որի շրջանակներում ընտրված մասնակիցները` Ուսուցիչ-առաջնորդները, երկու տարով գործուղվում են մարզային տարբեր համայնքներ, ապրում են տվյալ համայքում, դասավանդում են դպրոցում իրենց մասնագիտական (կամ մասնագիտությանը մոտ) առարկան, իրականացնում են արտադասարանային խմբակներ և համայնքային ներազդեցության ծրագրեր։
Ծրագրին կարող եք միանալ, եթե ունեք՝

-Առնվազն 2022 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճան
-Հայերենի գերազանց իմացություն
-Ցանկություն աշխատելու երեխաների հետ
-Ստեղծարար մոտեցում բարդ իրավիճակներում
-Հաղորդակցման գերազանց հմտություններ
-Բանակցություններ վարելու հմտություններ
-Պատրաստակամություն 2 տարի ժամկետով տեղափոխվելու մարզային համայնքներ և այնտեղ ծավալելու գործունեություն

Ի՞նչ ենք մենք առաջարկում

-Մասնագիտական աճի հնարավորություն
-Ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի)
-Անվճար մագիստրատուրա մանկավարժական ուղղվածությամբ
-Ընդարձակ վերապատրաստման ծրագիր (առաջնորդություն, նախագծերի կառավարում և այլն)
-Կարիերայի զարգացման հնարավորություն
-Մեր գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման հնարավորություն

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը։

Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության համար կարող եք զանգահարել +374 41 53 02 71 հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ հետևյալ հասցեին՝ [email protected]։

Հայտադիմումների վերջնաժամկետ՝ ապրիլի 30։