«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ | WorkNet.am

«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահ

«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ

  • Պաշտոնը Գլխավոր հաշվապահ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 35 - 58 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 1 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Նկարագրություն
«Ավանգարդ գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի:

Աշխատանքային գործառույթներ և պարտականություններ՝
* կազմակերպել գործատու ընկերության հաշվապահական հաշվառման բոլոր գործառնությունները՝ հիմնվելով հաշվապահական հաշվառման սկզբունքների վրա,
* կազմակերպել ֆինանսական գործարքների փաստաթղթավորումը.
* կազմել և ներկայացնել հաշվետվություններ՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան
* պատրաստել, վերլուծել և ամփոփել հաշվապահական հաշվառման տվյալները.
* պատրաստել և տնօրինությանը ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
* կազմակերպել ընթացիկ աշխատանքը պետական մարմինների, բանկերի և գործընկեր կազմակերպությունների հետ,
* հետևել ՀՀ հարկային օրենսդրության փոփոխություններին,
* կատարել Ընկերության բյուջեի պլանավորում և ծախսերի վերահսկողություն,
* պատասխանատու լինել բաժնի աշխատողների զարգացման համար:

Աշխատողին (թեկնածուին) ներկայացվող պահանջներ՝
* բարձրագույն կրթություն՝ ֆինանսական, տնտեսագիտության և/կամ հաշվապահության ոլորտում,
* աշխատանքային փորձ՝ առնվազն 5 տարի, աշխատանքային փորձը շինարարության ոլորտում կդիտվի որպես առավելություն,
* հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն,
* վերլուծական և ռազմավարական մտածելակերպ,
* արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
* նպատակասլաց և թիմում աշխատելու կարողությամբ օժտված:
* 1C ծրագրի պարտադիր վարժ իմացություն

Հավելյալ նշումներ՝
Աշխատանքային ռեժիմ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00, հանգստյան օրեր` շաբաթ, կիրակի։
Տրամադրվում է ընդմիջում՝ Ընկերության միջոցների հաշվին:
Արժանավայել աշխատանքի վարձատրությունը, ըստ արդյունքների՝ աշխատանքի լրացուցիչ վարձատրությունը երաշխավորվում են: