«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է կազմակերպության գլխավոր ճարտարագետ | WorkNet.am

«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է կազմակերպության գլխավոր ճարտարագետ

«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է կազմակերպության գլխավոր ճարտարագետ

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 30 - 60 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 1 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Կազմակերպության գլխավոր ճարտարագետը՝
• կազմակերպում, վերահսկում և համակարգում է ճարտարագիտական, շինարարական (կառուցապատման) աշխատանքները.
• ապահովում է շինարարական և անվտանգության նորմերի (նորմատիվների) ու պահանջների պահպանումը.
• համակարգում և ապահովում է պատվիրատուի տեխնիկական հսկողության գործառույթների և աշխատանքների իրականացումը.
• կազմում, համաձայնեցում է անհրաժեշտ փաստաթղթեր՝ մրցութային փաթեթներ, նախահաշիվներ, կատարողական ակտեր, ժամանակացույցներ, նյութածախսեր, վարման մատյաններ և ապահովում/ստուգում դրանց համապատասխանությունը սահմանվող պահանջներին.
• իրականացնում է աշխատանքային գործընթացների պլանավորում և կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների կազմում ու տրամադրում ղեկավարությանը.
• ապահովում է շինարարական նորագույն տեխնոլոգիաներին հետևելը, դրանց կիրառման ընթացակարգերի մշակումն ու իրականացումը.
• իրականացնում է շինարարակական աշխատանքների վերահսկում և համակարգում.
• վերահսկում/համակարգում է շինարարական թիմերի աշխատանքները, ապահովում դրանց պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարումը.
• կազմակերպում և իրականացնում է պատվիրատուի տեխնիկական հսկողության /ճարտարագիտական աշխատանքները.
• ապահովում է կատարված աշխատանքների համապատասխանությունը նախագծերի (համապատասխան մասերի) հետ.
• վերահսկում է շինարարական աշխատանքների և նյութերի որակը /ինչպես նաև նյութածախսը/.
• հետևում է, որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում.
• հետևում է շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը.
• մասնակցում է շինարարական անձնակազմի հավաքագրման աշխատանքներին.
• չափագրում է կատարված շինարարական աշխատանքները.
• կազմում է անհրաժեշտ նյութերի պահանջագրեր, նկարագրեր, ներկայացնում է տնօրինության հաստատմանը.
• ապահովում է շինարարական նորմերի և պահանջների ապահովումը.

Պահանջներ՝
• բարձրագույն ճարտարապետաշինարարական, ճարտարագիտական կրթություն.
• նվազագույնը 5 տարվա շինարարության ոլորտի աշխատանքային փորձ և նվազագույնը 3 տարվա շինարարական հրապարակի ղեկավարման փորձ.
• մարդկանց կառավարելու ունակություն.
• համակարգված աշխատելու և թիմում աշխատելու կարողություն.
• AutoCad ծրագրով աշխատելու հմտություններ.
• շինարարական (կառուցապատման) նախագծեր հասկանալու և իրականացնելու հմտություններ.
• աշխատանքի վարձատրության չափը՝ ըստ վերջնական հարցազրույցի արդյունքների:

Կազմակերպությունն առաջարկում է՝ արժանավայել մրցունակ աշխատանքի վարձատրություն, անվճար ընդմիջում (սնունդ)՝ Գործատուի հաշվին, բարեկեցիկ աշխատանքային պայմաններ, տրամադրող աշխատանքային միջավայր, պրոֆեսիոնալ անձնակազմ և ղեկավարություն:

Խնդրում ենք ինքնակենսագրություններն ուղարկել [email protected] էլփոստին: Կոնտակտային հեռախոսահամար՝ 060681111: