«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է շինարարական կազմակերպության արտադրատեխնիկական բաժնի ղեկավար | WorkNet.am

«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է շինարարական կազմակերպության արտադրատեխնիկական բաժնի ղեկավար

«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է շինարարական կազմակերպության արտադրատեխնիկական բաժնի ղեկավար

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 30 - 60 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 1 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Կազմակերպության արտադրատեխնիկական բաժնի ղեկավարը (руководитель ПТО)՝
• նախապատրաստում է շինարարական ամսական կատարողականները, վերահսկում է դրանց իրականացումը.
• ստուգում և վավերացնում է շինարարության ծավալների հաշվարկները.
• համաձայնեցնում է շինարարության աշխատանքային պլանները, մասնակցում է շինարարության աշխատանքային պլանների կազմմանը, համակարգում և ղեկավարում է դրանք.
• կատարում է շինարարական նյութերի, վառելիքի, աշխատուժի ծախսի վերահսկողությունը և պատրատում ու համաձայնեցնում համապատասխան փաստաթղթերը.
• հավաքագրում է շինարարության տեխնիկական խնդիրները, ներառյալ՝ աշխատանքային, ընթացիկ և շինարարական նախագծերը, ներկայացնում լուծումներ, կատարում անհրաժեշտ համաձայնեցումներ:

Պահանջներ՝
• բարձրագույն ճարտարապետաշինարարական, ճարտարագիտական կրթություն.
• նվազագույնը 3 տարվա շինարարության ոլորտի (այդ թվում՝ ճարտարագետի աշխատանքային գործառույթների իրականացմամբ) աշխատանքային փորձ, նվազագույնը 2 տարվա շինարարական հրապարակի ղեկավարման կամ շինարարության ոլորտում ղեկավարման փորձը կհամարվի առավելություն.
• մարդկանց կառավարելու ունակություն.
• համակարգված աշխատելու և թիմում աշխատելու կարողություն.
• AutoCad ծրագրով աշխատելու հմտություններ.
• շինարարական (կառուցապատման) նախագծեր հասկանալու և իրականացնելու հմտություններ
• աշխատանքի վարձատրության չափը՝ ըստ վերջնական հարցազրույցի արդյունքների:

Կազմակերպությունն առաջարկում է՝ արժանավայել մրցունակ աշխատանքի վարձատրություն, անվճար ընդմիջում (սնունդ)՝ Գործատուի հաշվին, բարեկեցիկ աշխատանքային պայմաններ, տրամադրող աշխատանքային միջավայր, պրոֆեսիոնալ անձնակազմ և ղեկավարություն:

Խնդրում ենք ինքնակենսագրություններն ուղարկել [email protected] էլփոստին: Կոնտակտային հեռախոսահամար՝ 060681111: