Արտադրամասի պատասխանատու | WorkNet.am

Արտադրամասի պատասխանատու

Արտադրության ղեկավար

Արտադրամասի պատասխանատու

  • Պաշտոնը Արտադրության ղեկավար
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 35 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 1 տարի, 1 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Փնտրում ենք արտադրամասի պատասխանատու արտաքին գովազդի, ցուցանակների, ցուցադրական ստենդերի, մետաղական կոնստրուկցիաների, կահույքի պատրաստման ընթացքը կազմակերպելու և վերահսկելու համար:
Արտադրամասի ղեկավարը պատասխանատու է տվյալ տեղամասում աշխատանքների կազմակերպման և համակարգման համար:

Պարտականություններ

•Վերահսկել և ապահովել արտադրության ամենօրյա աշխատանքը

•Արտադրամասի աշխատակիցների համար սահմանել աշխատանքային գրաֆիկներ

•Վերահսկել առաջադրանքների և պլանների կատարման ընթացքը

•Քննարկել պատվերի կատարման ընթացքում օգտագործվող տեխնիկական լուծումները մենեջերի հետ և առաջադրանքը հանձնել իրականացնող վարպետներին

•Անհրաժեշտության դեպքում ծանոթանալ տեղադրման աշխատանքների մանրամասներին, այդ նպատակով կատարել չափագրումներ պատվիրատուի տարածքում

•Պատվերի կատարման ընթացքում իրականացնել որակի վերահսկում, հետևել, որպեսզի օգտագործվող նյութերը և տեխնիկական լուծումները համապատասխանեն պատվերի պահանջներին

•Արտադրանքը պատրաստ լինելուց հետո նախքան պատվիրատուին հանձնելը տեխնիկական զննում կատարել

•Հետևել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանմանը

•Կատարել ղեկավարության կողմից հանձնարարվող նմանատիպ այլ աշխատանքներ

•Ժամանակ առ ժամանակ ղեկավարությանը տալ հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ

Անհրաժեշտ որակավորումներ
•Բարձրագույն կրթություն
•Պատասխանատվության բարձր զգացում
•Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ արտադրամասում
•Թիմ ղեկավարելու ունակություն
•Սովորելու պատրաստակամություն
•Ճկունություն
•Հետևողականություն
•Արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն
•Համակարգչային գիտելիքներ (Excel, Word և այլն)

Դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն [email protected] էլ. Հասցեին կամ զանգահարել նշված հեռախոսահամարով: 091212196

ԱՌԴ Գլոբալի աշխատանքային ժամերն են երկուշաբթի-ուրբաթ 9.30-18.30, շաբաթ 9.30-17.00