Բժշկական ներկայացուցիչ | WorkNet.am

Բժշկական ներկայացուցիչ

Բժշկական ներկայացուցիչ

Բժշկական ներկայացուցիչ

  • Պաշտոնը Բժշկական ներկայացուցիչ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 18 - 60 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 2 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքների փորձով և ներկայացման հմտություններով բժշկական ներկայացուցչի՝ օրթոպեդիկ բժշկական պարագաներ ներկայացնելու համար:

Պարտականություններ
-Կազմակերպել հանդիպումներ բժիշկների և հիվանդանոցների բժշկական անձնակազմի հետ,
-Ապրանքատեսակների վերաբերյալ պատրաստել պրեզենտացիաներ և ներկայացնել այն բժշկական անձնակազմին,
-Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի հնարավորությունների ընդլայնման նպատակով,
-Իրականացնել մրցակիցների և նրանց արտադրանքի մոնիտորինգ,
-Մասնակցել նոր բրենդերի ներկայացմանն ուղղված հանդիպումներին, կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին,
-Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ արդյունավետ ռազմավարության մշակման և իրականացման նպատակով,
-Վաճառքների ծավալների հիման վրա ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
-Մշտապես մասնակցել վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերին:

Պահանջներ
-Բարձրագույն դեղագիտական կրթություն,
-Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բժշկական ներկայացուցիչ,
-Վաճառքների կազմակերպման և խթանման փորձը կդիտվի որպես առավելություն,
-Պրեզենտացիաներ պատրաստելու և կիրառելու ունակություն,
-Ազդեցիկ ներկայացման և հաղորդակցության գերազանց հմտություններ,
-Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու հմտություններ,
-Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
-Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
-Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
-Վարորդական իրավունքի առկայություն
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով <<Բժշկական ներկայացուցիչ>>: