Բուժքույր-ադմինիստրատոր | WorkNet.am

Բուժքույր-ադմինիստրատոր

Բուժքույր

Բուժքույր-ադմինիստրատոր

  • Պաշտոնը Բուժքույր
  • Աշխատավարձը սկսած 120,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 18 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 1 ամիս, 8 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բուժքույր-ադմինիստրատորը ապահովում է կլինիկայի բժշկական և սպասարկման գործընթացների արդյունավետ կազմակերպումը։ Նա պատասխանատու է պացիենտների որակյալ սպասարկման, քույրական գործառույթների իրականացման, ինչպես նաև ադմինիստրատիվ աշխատանքների պատշաճ կատարման համար։ Հաստիքը ներառում է պացիենտների տվյալների կառավարում, պլանավորում, տեղեկատվության տրամադրում, ներգրավում և ծառայությունների ներկայացում՝ նպատակ ունենալով բարձրացնել հաստատության ընդհանուր արդյունավետությունն ու պացիենտների գոհունակությունը։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ

Վայրը՝ ք. Երևան, Սարմենի 90
Աշխատանքային գրաֆիկ՝ օֆլայն, ամբողջ դրույք, առանց համատեղման
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ 09։00-18։00, շաբաթ 10:00-14:00
Աշխատավարձ՝ 120․000 հզ +բոնուսներ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բուժքրոջ մասնագիտական գործառույթների իրականացում՝ ընդունում, նախնական զննում, բժշկին աջակցում հետազոտությունների և միջամտությունների ժամանակ
Պացիենտների մուտքագրում, տվյալների կառավարում ARMED համակարգում
Աշխատանք 1C ծրագրով՝ պատվերների, այցելությունների և այլ տվյալների մշակման համար
Հեռախոսազանգերի սպասարկում և տեղեկատվության ամբողջական ներկայացում
Հաճախորդների ներգրավում, ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում
Հաճախորդների սպասարկման բարձր որակի ապահովում
Կլինիկայի ներքին աշխատանքային ընթացակարգերին համապատասխան գործողություններ
Աջակցություն մարքեթինգային կամ ծառայությունների առաջխաղացման նախաձեռնություններին՝ ներառյալ վաճառքի որոշակի գործառույթներ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուժքրոջ գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիա
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ բուժքրոջ և/կամ ադմինիստրատիվ պաշտոնում
Հաղորդակցման գերազանց հմտություններ, բարեհամբույր և վստահություն ներշնչող վարքագիծ
Վաճառքի հմտություններ, պացիենտներին ծառայությունների ներկայացման և ներգրավման կարողություն
ARMED և 1C ծրագրերի իմացություն՝ ցանկալի է
Համակարգչային և էլեկտրոնային գրագիտություն, MS Office-ի իմացություն
Գրագետ հայերեն խոսք, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և թիմում աշխատելու կարողություն
Պրոֆեսիոնալ էթիկա

Դիմելու համար կարող եք ուղարկել CV-ները [email protected] էլ. հասցեին: