Գիշերային աշխատակից ք. Գյումրիում | WorkNet.am

Գիշերային աշխատակից ք. Գյումրիում

Դեղագետ

Գիշերային աշխատակից ք. Գյումրիում

  • Պաշտոնը Դեղագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 4 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում գիշերային աշխատակիցների՝ իր դեղատնային ցանցի Գյումրու մասնաճյուղերում աշխատելու համար:
Աշխատանքային պարտականությունները
• Զբաղվել դեղատանն առկա ապրանքների վաճառքով, սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
• Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
• Լսել հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն,
• Հետևել սրահում ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
• Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական` դեղագործական, բժշկական կրթություն,
• Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
• Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
• Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
• Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
• Մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:
Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Գիշերային հերթապահ»:
Հարցազրույցները կարող են անցկացվել օնլայն տարբերակով։