Գնումների մասնագետ | WorkNet.am

Գնումների մասնագետ

Գնումների մասնագետ

Գնումների մասնագետ

  • Պաշտոնը Գնումների մասնագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 60 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 3 ամիս, 6 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Էկո Բիլդինգ ՍՊԸ աշխատանքի է հրավիրում գնումների մասնագետների թիմը ընդլայնելու նպատակով` պայմանավորված նոր նախագծերով:

Աշխատանքային պարտականություններ
• Վարել բանակցութուններ առկա մատակարարների հետ, ներգրավել նոր գործընկերների մատակարարվող ապրանքների գների և ժամկետների շուրջ
• Իրականացնել գնային հարցումներ և շուկայի ուսումնասիրություն
• Հավաքագրել պատվերները շինարարական հրապարակներից
• Իրականացնել լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
• Ժամանակին պատրաստել և մատակարարներին ուղարկել պատվերները
• Լրացնել պատվերները, ստուգել բոլոր պատվերների ամբողջականությունն ու համապատասխանությունը
• Անհրաժեշտության դեպքում կազմակերպել բեռնափոխադրում
• Հետևողական լինել գնումներին առնչվող բոլոր փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր և այլն) ճիշտ և ժամանակին առկայությանը
• Ներկայացնել հաշվետվություններ գնման հայտերի կարգավիճակի և կատարված գնումների վերաբերյալ

Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն
• Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
• Աշխատանքային փորձ գնումների, մատակարարման և լոգիստիկայի ոլորտում 3+ տարվա, ինչպես նաև շինարարական ոլորտում գնումների գործընթացի հստակ պատկերացում (աշխատանքային փորձը ևս պարտադիր է)
• Բանակցելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
• Համակարգչային բարձր գրագիտություն (տարբեր ծրագրերի իմացություն)

Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` «Թեմա» դաշտում նշելով «Գնումների մասնագետ»: