Գործավարուհի | WorkNet.am

Գործավարուհի

Գործավար

Գործավարուհի

  • Պաշտոնը Գործավար
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 18 - 37 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 5 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ակյուղանտ ԱՄ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է գործավարուհի ամբողջ դրույքով, գրասենյակում աշխատելու համար: Աշխատանքային ժամերն են 09:00-ից 18:00:

Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- MS Office-ի լավ իմացություն, մասնավորապես՝ Excel, Word, Outlook, PowerPoint,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում:

Պարտականություններն են`
- Կազմակերպության փաստաթղթաշրջանառության և նամակագրության իրականացում,
- MS(Word, Excel) ծրագրով անհրաժեշտ փաստաթղթերի կազմում(հայտ, պայմանագիր, հաշիվ, դիմում),
- Պատասխանել հեռախոսազանգերին և անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան բաժին,
- Հյուրերի դիմավորում, ուղղորդում և հյուրասիրության կազմակերպում,
- Կազմակերպել ժողովների և հանդիպումների համար անհրաժեշտ պայմաններ,
- Պարբերաբար իրականացնել գրասենյակային պարագաների մոնիտորինգ և համապատասխան պատվերների կատարում,
- Տնօրենի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների պատշաճ և ժամանակին կատարում:

Դիմելու ընթացակարգը:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով "Գործավարուհի":

Դիմելու վերջնաժամկետն է՝ 30 մարտ 2019: