Գույքագրման մասնագետ | WorkNet.am

Գույքագրման մասնագետ

Գույքագրման մասնագետ

Գույքագրման մասնագետ

  • Պաշտոնը Գույքագրման մասնագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 18 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 10 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում գույքագրման մասնագտեների: Աշխատանքը ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում է:

Պարտականություններ
• Կատարել ընկերության շինարարական հրապարակների, պահեստների ապրանքանյութական արժեքների հաշվառում
• Հաշվառել հիմնական միջոցներն ու արագամաշ առարկաները, ապահովել ընկերությանը պատկանող գույքի համարակալումը ու տվյալ համարների ցանկի առկայությունը
• Արձանագրել պակասորդն ու վնասված ապրանքները, կազմել համապատասխան ակտեր
• Ապահովել գույքագրման իրականացումը ըստ սահմանված ժամանակացույցի
• Կազմել գույքագրման ակտեր, ապահովել մասնակից կողմերի ստորագրությունները
• Կազմել գույքագրման հաշվետվություններ, վերահսկել պահեստի մնացորդը
• Ստուգել ապրանքների քանակական և որակական փաստացի առկայությունը
• Լրացնել և վարել գույքագրման փաստաթղթերը

Պահանջներ
• Բարձրագույն տեխնիկական և/կամ հաշվապահական կրթություն
• Մասնագիտական աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է
• Պարբերաբար ՀՀ մարզեր գործուղվելու պատրաստակամություն
• Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
• Շինարարական ոլորտի ապրանքատեսականու իմացությունը կդիտվի որպես առավելություն
• ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
• Համակարգչային հմտություններ`MS Word և Excel, ՀԾ ծրագրի իմացություն
• Թիմում աշխատելու և մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն
• Պատասխանատվության և ազնվության բարձր զգացում
• Գրավոր հաշվետվություններ կազմելու հմտություն

Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` Թեմա դաշտում նշելով «Գույքագրման մասնագետ»:
Հարցերի դեպքում զանգահարել 041554315 հեռախոսահամարին: