Երևան Պարկը փնտրում է hյուրընկալի | WorkNet.am

Երևան Պարկը փնտրում է hյուրընկալի

Հյուրընկալ

Երևան Պարկը փնտրում է hյուրընկալի

  • Պաշտոնը Հյուրընկալ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Մալաթիա Սեբաստիա
  • Հրապարակվել է 2 ամիս, 13 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

 Պատասխանել հեռախոսազանգերին և օպերատիվ կերպով ուղղորդել զանգերը համապատասխան բաժին։
 Երևան Պարկ մուտք գործող հյուրերին դիմավորել բարեհամբույր կերպով և տրամադրել լիարժեք տեղեկատվություն Երևան Պարկի և մատուցվող ծառայությունների վերաբերյալ։
 Իրականացնել համապատասխան տեղեկատվության գրանցում և փոխանցում՝ հյուրերի կորած իրերի վերաբերյալ։
 Իրականացնել Երևան Պարկի հյուրերի ուղղորդում համապատասխան բաժին կամ Երևան Պարկի տարածք։
 Երևան Պարկի հյուրերին տրամադրել համապատասխան տեղեկատվություն՝ ելնելով տվյալ օրվա/ժամանակահատվածի ակտիվ փաթեթների առկայությունից:

Մասնագիտական պահանջներ

• Բարձրագույն կրթություն
• Նվազագույնը վեց ամսվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
• Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
• Գերազանց հաղորդակցման և վերլուծական հմտություններ
• Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
• Հաճախորդամետ սպասարկման հմտություններ:

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով ազատ աշխատատեղի անվանումը (Հյուրընկալ)։ Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։