Զարգացման և վաճառքի մասնագետ | WorkNet.am

Զարգացման և վաճառքի մասնագետ

Վաճառող

Զարգացման և վաճառքի մասնագետ

  • Պաշտոնը Վաճառող
  • Աշխատավարձը սկսած 200,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 49 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 1 տարի, 7 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Միջազգային կազմակերպությունը իր թիմը համալրելու նպատակով փնտրում է, աշխույժ, աշխատասեր, նպատակասլաց անձանց, ովքեր հաստատակամ են պատրաստ են ջանքեր ներդնել և արդյունավետ աշխատել թիմում

Աշխատանքի նկարագրություն

*Իրականացնել հաճախորդների սպասարկում (այցեր դպրոցներ և այլ կրթական հաստատություններ)

*Այցեր Երևան, մարզեր

*Ծառայության ներկայացում դպրոցների տնօրինությանը, ուսուցիչներին և ծնողներին

*Հանրային և անհատական պրեզենտացիաների անցկացում

*Ծառայությունների վաճառքի ողջ գործընթացի կազմակերպում` խորհրդատվությունից մինչև վաճառք

*Հաճախորդների հետ հարաբերությունների զարգացում և պահպանում

*Կատարված աշխատանքի ամսական և տարեկան հաշվետվության ներկայացում

*ԵՎ այլն

Պահանջվող հմտություններ և կարողություններ

*Բարձրագույն կրթություն
*Հայերենի վարժ իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
*Հաղորդակցման և հեռահաղորդակցման հմտություններ
*Microsoft office փաթեթի գերազանց տիրապետում, պրեզենտացիաների պատրաստում
*Վերլուծական կարողություններ և քննադատական մտածողություն
*Ժամանակի կառավարման հմտություններ
*Խնդիրների վերհանման և լուծման կարողություններ
*Պատասխանատվության բարձր զգացում
*Սովորելու պատրաստակամություն
*Հավելյալ աշխատելու պատրաստակամություն, անհրաժեշտության դեպքում
*Սթրեսակայունություն
*Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն

Աշխատանքի անցնելիս կսահմանվի 1-2 ամիս վճարովի փորձաշրջան: Աշխատավարձը սկսած 200 000 ՀՀ դրամից։