Խորհրդատու-վաճառող | WorkNet.am

Խորհրդատու-վաճառող

Խորհրդատու-վաճառող

Խորհրդատու-վաճառող

  • Պաշտոնը Խորհրդատու-վաճառող
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Ավան
  • Հրապարակվել է 14 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու և հաղորդակցվող վաճառքի խորհրդատու, ով սիրով կաշխատի հաճախորդների հետ, կտրամադրի բարձրակարգ խորհրդատվություն և կօգնի նրանց ճիշտ ընտրություն կատարել՝ ներկայացնելով և վաճառելով Sonoff խելացի տան սարքավորումները։
Իդեալական թեկնածուն պետք է լինի տեխնիկայի հանդեպ հետաքրքրված, պատրաստ սովորելու նորարարական լուծումների մասին և հաճույքով փոխանցի այդ գիտելիքը հաճախորդներին։

Պարտականություններ

1․ Առցանց դասընթացների միջոցով ծանոթանալ և լավ տիրապետել խելացի տան սարքավորումներին։
2․ Գրագետ ներկայացնել և ցուցադրել ապրանքների առավելությունները հաճախորդներին։
3․ Ճիշտ հաշվարկել գնորդին անհրաժեշտ սարքավորումների քանակը և տեսակները։
4․ Մասնակցել նոր պատվերների ձևակերպման գործընթացին։
5․ Հետևել խանութում ապրանքների ճիշտ դասավորությանը և տեսքին։
6․ Ապահովել բարձր որակի հաճախորդային սպասարկում՝ ներկայացնելով համապատասխան տեխնիկական լուծումներ։

Անհրաժեշտ որակավորումներ

1․ Ցանկալի է տեխնիկական կրթություն և սեր տեխնիկայի ու նոր տեխնոլոգիաների նկատմամբ։
2․ Խելացի տան համակարգերի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
3․ Լավ զարգացած հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու կարողություն։
4․ Սովորելու պատրաստակամություն և նորարար մտածելակերպ։
5․ Հաճախորդների կարիքները հասկանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու ունակություն։