Խորհրդատու վաճառողուհի
Խորհրդատու վաճառողուհիԽորհրդատու վաճառողուհի
- Պաշտոնը Խորհրդատու վաճառողուհի
- Աշխատավարձը սկսած 130,000 ֏
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 21 - 35 տար․
- Տարածաշրջան Երևան, Աջափնյակ
- Հրապարակվել է 1 ամիս, 3 օր առաջ
Մենք փնտրում ենք ակտիվ և աշխատասեր աղջիկներ էլեկտրոտեխնիկայի սրահում որպես վաճառքի մասնագետ աշխատելու համար:
Անձնային հատկանիշները՝ աշխույժ, արագ սովորող, վաճառքի հմտություններով, պատասխանատու և պարտաճանաչ։
Պարտականություններ՝
Հաճախորդների սպասարկում՝ համաձայն սահմանված վաճառքի պլանային ցուցանիշների,
Իրականացնել հաճախորդի սպասարկումը բարեհամբույր, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել գործընթացը՝ խորհրդատվությունից - վաճառքի գրանցում,
Հոգալ, որ ապրանքները պատրաստ լինեն վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում,
Ապահովել ապրանքատեսականու առկայությունը սրահում բրենդի կողմից սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
Հետևել գնապիտակների և ինֆորմացիոն պիտակների առկայությանը, նրանց ճշգրտությանը,
Մշտապես ինքնակրթվել, հետևել շուկայի ընթացքին և փոփոխություններին, մասնակցել ընկերության կազմակերպած թրեյնինգներին։
Պահանջներ՝
Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
Թերի-բարձրագույն կրթություն,
Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն և/կամ անգլերեն ցանկալի է,
Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
Պատասխանատվության բարձր մակարդակ,
Տարիքը` 21-35 տարեկան:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա, մեկ օր՝ 10։00 - 19։00, հաջորդ օրը՝ 11:00-20:00։
Վաճառքից բոնուսներ։