Խորհրդատու վաճառողուհի (մասնագիտացված խանութ)
Խորհրդատու վաճառողուհիԽորհրդատու վաճառողուհի (մասնագիտացված խանութ)
- Պաշտոնը Խորհրդատու վաճառողուհի
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Կես դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 21 - 35 տար․
- Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
- Հրապարակվել է Այսօր
Ընկերությունը հրավիրում է բարետես արտաքինով, բարեհամբույր, հաղորդակցվող և պատասխանատու խորհրդատու-վաճառողուհիների՝ ովքեր սիրով կմոտենան յուրաքանչյուր հաճախորդի, կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն և կօգնեն ճիշտ ընտրություն կատարել։
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, հետաքրքրված եք որակյալ սպասարկմամբ և ցանկանում եք աշխատել դինամիկ միջավայրում՝ այս աշխատանքը հենց Ձեզ համար է։
Պահանջվող պարտականություններ
- Հաճախորդների ընդունում և ընկերության ապրանքատեսականու ներկայացում։
- Ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվության ապահովում,  մանրամասն խորհրդատվություն՝ ըստ հաճախորդի պահանջների։
- Վաճառքի գործընթացի իրականացում, ինչպես նաև հսկիչ դրամարկղային մեքենայով (ՀԴՄ) գործառնություններ։
- Ապրանքների ճիշտ դասավորություն վաճառասրահում՝ ըստ պահանջվող ստանդարտների։
- Աշխատանք FIFO (First In, First Out) սկզբունքով՝ ապահովելով, որ հին ապրանքները վաճառվեն նորերից առաջ։
- Հետևել ապրանքների տեսականու, դասավորվածության և պահպանման ժամկետներին։
- Ժամանակին պատվիրել ապրանքների քանակը՝ ցուցասրահը համալրելու նպատակով։
- Գնապիտակների, ցուցանակների և գովազդային նյութերի տեղադրում։
- Մասնակցել ցուցասրահի մաքրության և ներկայացման պահպանմանը։
Պահանջներ
- Վաճառքի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Բարձր պատասխանատվություն և ճշգրտություն աշխատանքում։
- Բարեհամբույր արտաքին տեսք և հստակ խոսք։
- Զգուշավոր վերաբերմունք ապրանքների նկատմամբ։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Աշխատասիրության և պատասխանատվության բարձր զգացում։
- Հավասարակշռվածություն և կարգապահությու, ազնվություն։
Աշխատանքի պայմաններ
- Աշխատանքային գրաֆիկ՝ լիաժամ կամ հերթափոխային։
- Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների։
- Հարմարավետ և ընկերական աշխատանքային միջավայր։
Դիմելու ձևը
Ուղարկեք ձեր CV-ն էլ. փոստով՝ [email protected] հասցեին՝ վերնագրում նշելով «Խորհրդատու-վաճառողուհի»։