Կառուցապատող առաջատար ընկերությունը հրավիրում է բանիմաց, նախաձեռնող և նպատակասլաց մասնագետի
Վաճառքի-մենեջերԿառուցապատող առաջատար ընկերությունը հրավիրում է բանիմաց, նախաձեռնող և նպատակասլաց մասնագետի
- Պաշտոնը Վաճառքի-մենեջեր
- Աշխատավարձը սկսած 200,000 ֏
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 21 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է Այսօր
Շինարարական / Կառուցապատման ոլորտ
Կառուցապատող առաջատար ընկերությունը հրավիրում է բանիմաց, նախաձեռնող և նպատակասլաց մասնագետի միանալու մեր թիմին որպես Վաճառքների մենեջեր։ Աշխատանքը գրասենյակային է՝ ներառյալ հաճախորդների խորհրդատվություն, վաճառքի գործընթացների վարում, ինչպես նաև ընկերության սոցիալական ցանցերի ակտիվ կառավարում։
________________________________________
Հիմնական պարտականություններ՝
• Խորհրդատվություն հաճախորդներին՝ կառուցվող շենքերի, բնակարանների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ
• Վաճառվող անշարժ գույքի և ծառայությունների խորը իմացություն և ներկայացում
• Հաճախորդների կարիքների բացահայտում, անհատական մոտեցում և առաջարկների մշակում
• Վաճառքի ամբողջական գործընթացի կազմակերպում՝ կապ հաստատումից մինչև գործարքի ավարտ
• Ընկերության Կայքի, Ինստագրամ և Ֆեյսբուք էջերի կառավարում՝
o բովանդակության պլանավորում և հրապարակում
o հաճախորդների հարցերին արագ արձագանքում
o էջերի ակտիվության վերլուծություն և զարգացում
o մարքեթինգային գաղափարների առաջադրում ու իրականացում
________________________________________
Պահանջվող հմտություններ՝
• Զբաղվածության ոլորտին համապատասխան փորձ (ցանկալի, բայց ոչ պարտադիր)
• Հաճախորդների հետ արդյունավետ շփման, վստահություն ստեղծելու և վաճառք իրականացնելու ունակություն
• Մարդկանց հետ շփման, բանակցելու և ներկայացնելու գերազանց հմտություններ
• Արագ կողմնորոշվելու ունակություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն
• Աշխատասիրություն, պատասխանատվության բարձր զգացում, թիմային մտածելակերպ
• Գրագետ և հստակ բանավոր ու գրավոր խոսք
• Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի լավ իմացություն
(այլ օտար լեզուների իմացությունը դիտվում է որպես առավելություն)
• Microsoft Office ծրագրերի գերազանց տիրապետում
• Սոցիալական ցանցերի (Instagram, Facebook) և դրանց գործիքների լավ իմացություն
• Մարքեթինգային տարրական պատկերացումներ
________________________________________
Մենք առաջարկում ենք՝
• Փորձաշրջանի ընթացքում ներգրավում փորձառու մասնագետների կողմից՝ աշխատանքի բոլոր նրբություններին ծանոթանալու նպատակով
• Մրցունակ աշխատավարձ՝ 200,000 – 250,000 ՀՀ դրամ (մաքուր) + վաճառքից բոնուսային համակարգ
• Կայուն աշխատանք, բարենպաստ միջավայր և մասնագիտական աճի հնարավորություն
________________________________________
Աշխատանքային գրաֆիկ՝
• Երկուշաբթի - Ուրբաթ՝ 09:00 – 18:00
• Շաբաթ՝ 10:00 – 17:00
________________________________________
???? Դիմելու կարգը՝
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ն՝ 2 ազատ ոճի լուսանկարով հետևյալ էլ. փոստի հասցեին՝ [email protected]