Համակարգող (coordinator) | WorkNet.am

Համակարգող (coordinator)

Համակարգող (coordinator)

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
  • Հրապարակվել է 1 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Հաստիք՝ Համակարգող (coordinator)
«Ջի ընդ Այ Դիզայն» ՍՊԸ-ն փնտրում է համակարգողի (coordinator), ով կիրականացնի արևային էներգիայի պանելների նախագծման աշխատանքների համակարգում։ Նախքան աշխատանքի անցնելը, կազմակերպությունն իրականացնում է աշխատանքի ուսուցում։

Աշխատանքային պարտականություններ՝
● Սահմանել նախագծերի պահանջները և նախագծերի իրականացման ժամանակացույցը
● Պատրաստել անհրաժեշտ տիպային օրինակներ, ձևանմուշներ (templates)
● Ստուգել և վարել ամենօրյա նամակագրությունը
● Համապատասխան ձևանմուշներում լրացնել և թարմացնել կատարված առաջադրանքները
● Վերահսկել աշխատանքների ողջ ընթացքը
● Լուծել նախագծի ստեղծումից մինչ ավարտ ընկած ժամանակահատվածում առաջացած խնդիրները
● Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ
Անհրաժեշտ հմտություններ՝
● Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական)
● Անգլերեն լեզվի իմացություն
● MS Office ծրագրի լավ տիրապետում
● Պարտաճանաչ և ուշադիր մոտեցում աշխատանքին
● Սահմանված վերջնաժամկետներում աշխատելու կարողություն

Աշխատանքային ժամանակացույց՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09:00-18:00․

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականերն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով հաստիքի անվանումը (կոնտակտային հեռախոսահամար՝ 094588123):
Կազմակերպությունն առաջարկում է իր աշխատակիցներին
• Մրցակցային աշխատավարձ
• Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
• Անվճար թեյ/սուրճ հյուրասիրություն