Հաշվապահ
ՀաշվապահՀաշվապահ
- Պաշտոնը Հաշվապահ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 22 - 65 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է Երեկ
Ալֆա-Ֆարմ ընկերությունը փնտրում է հետևողական և ճշտապահ հաշվապահի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներին:
Պարտականություններ
Իրականացնել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկ,
Կազմել եկամտային հարկի և վիճակագրական հաշվետվություններ,
Մասնակցել աշխատավարձի գծով բյուջեի պլանավորման գործընթացին,
Ձևակերպել և վճարման ներկայացնել առհաշիվ գործառնությունները,
Կազմել գործառույթներին վերաբերող անալիտիկ հաշվետվություններ,
Իրականացնել այլ հաշվապահական գործառույթներ:
Պահանջներ
Հաշվապահական, ֆինանսական կամ մաթեմաթիկակական կրթություն,
Հարկային և աշխատանքային օրենսդրությունների իմացություն,
Հաշվապահական 1C և Excel ծրագրերի իմացություն,
Վերլուծական հմտություն,
Հաղորդակցության և թիմում աշխատելու հմտություն,
Աշխատանքը համակարգված կազմակերպելու կարողություն,
Ուշադրության և պատասխանատվության զգացում,
Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն: