Հաշվապահի օգնական, սկսնակ հաշվապահ | WorkNet.am

Հաշվապահի օգնական, սկսնակ հաշվապահ

Հաշվապահի օգնական

Հաշվապահի օգնական, սկսնակ հաշվապահ

  • Պաշտոնը Հաշվապահի օգնական
  • Աշխատավարձը սկսած 75,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 17 - 25 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 1 ամիս, 7 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Սատար հաշվապահական և իրավաբանական գրասենյակը մատուցում է գործում է շուրջ 15 տարի: Գրասենյակում աշխատելու նպատակով հրավիրում ենք սկսնակ հաշվապահների, ովքեր նպատակ ունեն սովորելու և փորձառություն ձեռք բերելու միջոցով դառնալ արհեստավարժ մասնագետ։

Պայմանները․
 Սահմանված է վարձատրվող եռամսյա փորձաշրջան ամսական 75000 ՀՀ դրամ վարձատրությամբ,
 Փորձաշրջանի ավարտից հետո հիմնական աշխատանքի ընդունվելու դեպքում աշխատավարձը սահմանվում է 100,000 ՀՀ դրամ,
 Մասնագիտական առաջընթացին համապատասխան աշխատավարձի բարձրացում,
 Ընդմիջումը կազմակերպվում է գրասենյակում, Ընկերության հաշվին։

Ծանուցում
 Ընկերությունը գործում է շուրջ 15 տարի։ Մասնագիտացված է հաշվապահական և իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցմամբ, սպասարկում է բազմազան ոլորտներում գործունեություն ծավալող 100-ից ավելի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, որը գործնական հնարավորություն է տալիս, առնչվելով տարատեսակ հաշվապահական խնդիրների հետ, մասնագիտանալ բազմակողմանիորեն և արագընթաց։
 Ընկերությունն ունի կադրերի պատրաստման և վերապատրաստման իր քաղաքականությունը, այդ պատճառով են մասնագիտական ունակությունների հետ կապված պահանջները մեղմ են (աշխատանքային փորձը և բարձրագույն կրթությունը պարտադիր չէ),
 Ընկերության աշխատակազմի շուրջ 80 տոկոսն, այդ թվում ղեկավար անձնակազմը, իր առաջին աշխատանքային քայլերը սկսել է մեզ հետ, ինչը նշանակում է, որ առաջխաղացումը Ընկերությունում կադրային քաղաքականությունն է։
 Հեռակա սովորող ուսանողներին հնարավորություն է տրվում է մասնակցելու դասերին, քննություններին, առանց աշխատավարձը պահելու։