Հարցազրուցավար (դեմ առ դեմ հարցազրույցներ) | WorkNet.am

Հարցազրուցավար (դեմ առ դեմ հարցազրույցներ)

Հարցազրուցավար (դեմ առ դեմ հարցազրույցներ)

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ազատ գրաֆիկ
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 16 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 1 տարի, 10 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

ԱրԻնսայթս հետազոտական ընկերությունն աշխատանքի է հրավիրում հարցազրուցավարների՝ բնակարաններում բնակչության շրջանում հարցազրույցներ իրականացնելու նպատակով:
Հարցազրույցներն իրականացվելու են պլանշետների օգնությամբ: Պլանշետները կտրամադրվեն մեր ընկերության կողմից:

Աշխատանքային պարտականություններ
• Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող վերապատրասման դասընթացներին
• Իրականացնել թեստային հարցազրույցներ՝ դասընթացների ժամանակ ներկայացված հրահանգների գործնական կիրառման կարողության հավաստման նպատակով
• Քաղաքացիների բնակարաններում իրականացնել հարցազրույցներ՝ ընկերության կողմից տրամադրված հարցաթերթի հիման վրա, ընկերության կողմից հաստատված որակի չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
• Օրական կտրվածքով ընկերության ներկայացուցիչներին հանձնել անհրաժեշտ լրացված փաստաթղթերը
• Ներկայացնել հաշվետվություններ՝ հարցազրույցների ընթացքի վերաբերյալ
• Օրական և շաբաթական կտրվածքով մասնակցել հարցազրույցի որակի ապահովմանն առնչվող քննարկումներին

Պահանջվող որակավորում և անձնային հատկանիշներ
• Միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները)
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ ազատ հաղորդակցվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
• Տեղեկությունների գաղտնիությունը և հետազոտական էթիկայի կանոնները պահպանելու ունակություն և պատրաստակամություն
• Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
• Տարրական թվային գրագիտություն՝ պլանշետով աշխատելու համար
• Տեղանքում կողմնորոշվելու ունակություն
• Լարված պայմաններում և գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
• Դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն):

Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով “CAPI interviewer”: