Հիմնարկի կադրերի ռեզերվում ընդգրկվելու նպատակով Բժշկական սարքավորումների մասնագետ | WorkNet.am

Հիմնարկի կադրերի ռեզերվում ընդգրկվելու նպատակով Բժշկական սարքավորումների մասնագետ

Ճարտարագետ

Հիմնարկի կադրերի ռեզերվում ընդգրկվելու նպատակով Բժշկական սարքավորումների մասնագետ

  • Պաշտոնը Ճարտարագետ
  • Աշխատավարձը սկսած 150,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 25 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 5 տարի, 9 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Պայմանագրի տեսակը` խորհրդատվական ծառայությունների մատուցում
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը` Կազմել ձեռքբերվող բժշկական սարքավորումների և կահույքի տեխնիկական բնութագրեր, կատարել մրցութային փաթեթի տեխնիկական գնահատում և շտկում, վերահսկել բժշկական սարքավորումների, պարագաների, պահեստամասերի և նյութերի որակային համապատասխանեցումը պահանջվող տեխնիկական պայմաններին և չափանիշներին` ըստ հաստատված տեխնիկական նկարագրերի և այլն:
Պահանջվող պարտադիր որակավորումը.
- Ճարտարագետի կամ բժշկական սարքաշինության ոլորտի բարձրագույն կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում աշխատանքային փորձը ցանկալի է
- Համապատասխան ոլորտի իրավական ակտերի իմացություն
- Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Համակարգչային ծրագրերի (Microsoft Office, Outlook, Internet Explorer) իմացություն, “Mulberry” համակարգով աշխատելու ունակությունը ցանկալի է
- Շփվելու, անհատական և թիմային աշխատանքներ իրականացնելու ունակություններ
Հիմնարկի կադրերի ռեզերվում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք հիմնարկ պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 49/4 հասցեում գտնվող գրասենյակ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը, ժ ամը 12:00 Հեռ.: 29-75-37, 29-75-38
Կարճ ցուցակում ընդգրկվելու դեպքում թեկնածուները հավելյալ պետք է ներկայացնեն.
1. աշխատանքն իրականացնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
2. անձնագրի պատճենը.
3. աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք: