Հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի և կազմակերպության զարգացման գծով ղեկավար
Project-մենեջերՀյուրանոցների առցանց ամրագրման համակարգի և կազմակերպության զարգացման գծով ղեկավար
- Պաշտոնը Project-մենեջեր
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 22 - 45 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 5 տարի, 10 ամիս առաջ
Աշխատանքի նկարագիրը:
Հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի և կազմակերպության զարգացման գծով ղեկավարը պետք է աշխատանք տանի Հայաստանում գտնվող բոլոր հյուրանոցային տնտեսության օբյեկտների(ՀՏՕ) հետ, կապ հաստատի ՀՏՕ ղեկավարների հետ, կնքի պայմանագրեր, ՀՏՕ-ից ստանա համապատասխան տեղեկատվություն սահմանված գների, նրանց կողմից առաջարվող ծառայությունների և ՀՏՕ առկա պայմանների վերաբերյալ: Ղեկավարը պետք է հետևի հաճախորդների կողմից առցանց արված ամրագրումներին և հարկ եղած դեպքում ճշգրտի կատարված ամրագրումները: Պետք է մշակի կազմակերպության առաջընթացի, առաջխաղացման և զարգացման մարտավարական և ռազմավարական պլան :
Աշխատանքային պարտականությունները:
1. Բանակցությունների վարում գործընկեր կազմակերպությունների հետ
2. Նոր գործընկերների որոնում և պայմանագրերի կնքում
3. Շփում հաճախորդների հետ
4. Շուկայում առցանց ամրագրման համակարգի առաջխաղացման մեխանիզմների մշակում և իրականացում(PR)
5. Առցանց ամրագրման համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում
Պահանջվող որակավորումները:
1. Հաղորդակցվելու հմտություն
2. Բանակցություններ վարելու հմտություններ
3. Հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
4. Արագ կողմնորոշվելու ունակություն
5. Տրամաբանելու ունակություն
6. Ճկունություն
7. Կարգապահություն
8. Պատասխանատվություն
9. Աշխատասիրություն
10. Բարեխղճություն
Դիմելու ընթացակարգը:
Ընդունելությունը՝
1-ին փուլ՝ ինքնակենսագրականների քննարկում
2-րդ փուլ՝ թեստ
3-րդ փուլ՝ հարցազրույց
Նվազագույն մասնագիտական աշխատանքային փորձը՝ 2 տարի:
CV-ին ուղարկել [email protected] էլ. հասցեին: