Մարքեթինգի մասնագետ | WorkNet.am

Մարքեթինգի մասնագետ

Մարքեթինգի մասնագետ

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը սկսած 200,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 22 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 1 տարի, 7 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Միջազգային կազմակերպությունը իր թիմը համալրելու նպատակով փնտրում է նորարար գաղափարներով լի, ակտիվ, կրեատիվ և փորձառու անձանց, բարձրորակ և օրիգինալ կոնտենտ ստեղծելու, գովազդային արշավներ վարելու և նոր հաճախորդների ներգրավվածությունը խթանելու համար։

Պահանջվող հմտություններ և կարողություններ

* Թվային մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձ,
* Հաղորդակցության գերազանց հմտություններ,
* Facebook Business Manager, Instagram, Linkedin,
* SEO գործիքների իմացություն
* Microsoft Office ծրագրերի լավ իմացություն,
* Թիմային աշխատանքի հմտություն,
* Վերլուծական եւ ստեղծարար մտածողություն,
* Տեքստերի, նկարների, վիդեոների խմբագրման կարողություն,
* Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի եւ անգլերենի լավ իմացություն,
* Google Analytics-ի հետ աշխատելու կարողություն,
* Ճկունություն եւ արագ կողմնորոշվելու ունակություն,
* Բանակցությունների վարման գերազանց ունակութուն։

Աշխատանքի նկարագրություն

* Մասնակցել ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակմանը և վերլուծութանը,
* Վարել Ընկերության սոցիալական մեդիայի հարթակները,
* Մշակել և իրականացնել առցանց արշավներ, մրցույթներ, միջոցառումներ և այլն,
* Մշակել կոնտենտ սոցիալական մեդիայի հրապարակումների համար,
* Գրել նորություններ, տեքստեր, կատարել թարգմանություններ կայքի համար
* Իրականացնել Օնլայն գովազդային արշավներ,
* Իրականացնել Ընկերության գործընկերների և հաճախորդների առցանց հարթակների ուսումնասիրություն, և առցանց աշխատել, աշակերտների, ուսուցիչների և ծնողների հետ:
* Տպագիր և առցանց նյութերի դիզայնի մշակում (բուկլետներ, ֆլայերներ, բաներներ և այլն)։

Խնդրում ենք Ձեր CV-ն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Մարքեթինգի մասնագետ»։ Մենք կուսումնասիրենք բոլոր դիմումները և պահանջներին համապատասխանող անձանց կհրավիրենք հարցազրույցի: