ՄԵՆՕԿ ՍՊԸ-ն փնտրում է օնլայն մարքեթինգի մասնագետի։ | WorkNet.am

ՄԵՆՕԿ ՍՊԸ-ն փնտրում է օնլայն մարքեթինգի մասնագետի։

Մարքեթոլոգ

ՄԵՆՕԿ ՍՊԸ-ն փնտրում է օնլայն մարքեթինգի մասնագետի։

  • Պաշտոնը Մարքեթոլոգ
  • Աշխատավարձը սկսած 150,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 65 տար․
  • Տարածաշրջան Կոտայք, Աբովյան
  • Հրապարակվել է 1 տարի, 6 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Բնակվում ես Աբովյան քաղաքու՞մ կամ քաղաքին մոտ։ Սիրու՞մ ես օնլայն մարքեթինգը։ Ուրեմն շարունակիր կարդալ, քանի որ ամենագունեղ թիմերից մեկը հրաշալի առաջարկ ունի քեզ համար։

Մենք փնտրում ենք օնլայն մարքեթինգի մասնագետի։

Պարտականություններ
• Ընկերության՝ սոցիալական մեդիայի հարթակներում էջերի ամբողջական կառավարում
• Թիմային աշխատանքի շնորհիվ անհրաժեշտ ֆոտո և վիդեո նկարահանումների կազմակերպում (ընկերությունն ունի ֆոտո և վիդեո նկարահանող անձնակազմ)
• Առաջախաղացմանն ուղղված պլանի վերանայում և մշակում՝ թե՛ օրգանական, թե՛ վճարովի գովազդներ միացնելու տարբերակով
• Հստակ պատկերացում թիրախավորման մասին և ընկերության լսարանների անընդհատ վերլուծություն
• Վերաթիրախավորման (retargeting) համար նախատեսված ընկերության մշակած նախագծի կառավարում
• Հաճախորդների մեյլերի բազայի հետ աշխատանքի կառավարում՝ համապատասխան մասնագետի հետ միասին

Անհրաժեշտ որակավորումներ
• Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։ Անգլերենին տիրապետումը կդիտվի որպես առավելություն
• Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում պարտադիր է։
• Անընդմեջ սովորելու և ինքնազարգանալու ցանկություն
• Թիմային մտածելակերպ
• Վերջնաժամկետների պահպանում
• Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
• Եվ վերջապես օնլայն աշխարհով հետաքրքվածություն ։)

Եթե նույնիսկ կետերից մի քանիսը չէին համապատասխանում քեզ, ոչինչ, դիմի՜ր։) Մեր թիմում իրարից սովորելով և միմյանց օգնելով են առաջ գնում։

Դիմելու համար պարտադիր է ուղարկել CV (ինքնակենսագրական) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Առանց CV-ի թեկնածուները չեն դիտարկվելու։ Մնացյալ մանրամասները՝ հարցազրույցի փուլում։