Նախագծի ղեկավար/Մատնահարդարման կենտրոնների մենեջեր | WorkNet.am

Նախագծի ղեկավար/Մատնահարդարման կենտրոնների մենեջեր

Web Developer

Նախագծի ղեկավար/Մատնահարդարման կենտրոնների մենեջեր

  • Պաշտոնը Web Developer
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 1 տարի առաջ
Աշխատանքի նկարագրություն

Ալֆա-Ֆարմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մատնահարդարման կենտրոնների մենեջեր/նախագծի ղեկավարի, ով պատասխանատու է լինելու կենտրոնների բացման ամբողջ գործընթացի և հետագա գործունեության կազմակերպման համար:

Աշխատանքային պարտականություններ՝

- Ռազմավարական պլանի մշակում և իրականացում՝ բիզնեսի առաջխաղացման նպատակով,
- Մատնահարդարման ոլորտի շուկայում հնարավորությունների բացահայտում , մրցակցային միջավայրի ուսումնասիրություն և վերլուծության իրականացում ,
- Առկա ռիսկերի կանխատեսում և գնահատում ,
- Գնային քաղաքականության մշակում և առաջարկների ներկայացում,
- Բիզնեսի զարգացման և առաջխաղացման առաջարկների ներկայացում ղեկավար անձնակազմին,
- Հաճախորդներ ներգրավելու և նրանց հավատարիմ հաճախորդ դարձնելու մարտավարության մշակում,
- Աշխատանքային թիմերի ձևավորում, աշխատանքների իրականացման կանոնակարգում և արդյունավետության գնահատում
- Աշխատանքների կատարման վերահսկողության իրականացում,
- Վաճառքի և հաճախորդների սպասարկման կանոնների պահպանման ապահովում,
- Սպասարկման կենտրոններին անհրաժեշտ գույքով, նյութերով ու գործիքներով ապահովման կազմակերպում, ներքին և արտաքին պահանջագրերի կազմում, պարբերական գույքագրման անցկացում,
- Դրամարկղային գործառույթների կանոնների պահպանման վերահսկում և ապահովում,
- Վաճառքների, շահութաբերության և այլ բիզնես ցուցանիշների ապահովում և դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմում ու ներկայացում,

Պահանջվող հմտություններ՝

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
- Բիզնես նախագծերի ղեկավարման աշխատանքային փորձ (նախընտրելի է գեղեցկության կամ մատնահարդարման ոլորտում կառավարման փորձ ),
- Հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու հմտություններ,
- Վերլուծությունների հիման վրա ռազմավարական ծրագրերի մշակման և ներկայացման կարողություն,
- Աշխատանքային թիմ ղեկավարելու ունակություն,
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ժամանակի կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Նախաձեռնողականություն և արագ կողմնորոշվելու ունակություն
-MS office փաթեթի իմացություն,

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Նախագծի ղեկավար/Մատնահարդարման կենտրոնների մենեջեր »: