Նախագծող-ինժեներ | WorkNet.am

Նախագծող-ինժեներ

Նախագծող-ինժեներ

Նախագծող-ինժեներ

  • Պաշտոնը Նախագծող-ինժեներ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 31 տար․
  • Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
  • Հրապարակվել է 1 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ջի ընդ Այ Դիզայն» ՍՊԸ-ն փնտրում է նախագծող-ինժեների, ով կիրականացնի արևային էներգիայի պանելների նախագծման աշխատանքներ: Նախքան աշխատանքի անցնելը, կազմակերպությունն իրականացնում է աշխատանքի ուսուցում։

Աշխատանքային պարտականություններ՝
• Պատրաստել հատակագծեր (2D ձևաչափ), տանիքի գծագրեր՝ նախապես տրված նախագծերին համապատասխան
• Պատրաստել գծագրեր և դիագրամներ էլեկտրական սարքերի և կայանքների համար
• Պատրաստել նախագծային գծագրեր, նմուշներ և կատարել էլեկտրական հաշվարկներ
• Անհրաժեշտության դեպքում նախագծերում և նախնական գծագրերում կատարել փոփոխություններ, ապահովել անվտանգության կանոնները
• Սահմանել նախագծերի պահանջները և նախագծերի իրականացման ժամանակացույցը
• Լուծել նախագծի ստեղծումից մինչ ավարտ ընկած ժամանակահատվածում առաջացած խնդիրները
• Պահպանել ոլորտի ստանդարտները և տեխնիկական առանձնահատկությունները
• Վերահսկել աշխատանքների ողջ ընթացքը
• Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ
Անհրաժեշտ հմտություններ՝
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական)
• Autocad գծագրական ծրագրի իմացություն (2D)
• Անգլերեն լեզվի իմացություն
• Պարտաճանաչ և ուշադիր մոտեցում աշխատանքին
• Սահմանված վերջնաժամկետներում աշխատելու կարողություն
• Թիմում աշխատելու կարողություն

Աշխատանքային ժամանակացույց՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 10:00-19:00 (ընկերությունն աշխատում է ցերեկային և գիշերային հերթափոխերով, ցանկության դեպքում կարող եք դիմել նաև գիշերային հերթափոխի համար՝ 18։30-03։30)
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականերն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով հաստիքի անվանումը (կոնտակտային հեռախոսահամար՝ 094588123):
Կազմակերպությունն առաջարկում է իր աշխատակիցներին
• Մրցակցային աշխատավարձ
• Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
• Դասընթացներ
• Կորպորատիվ միջոցառումներ
• Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
• Անվճար թեյ/սուրճ հյուրասիրություն