Շուկայի զարգացման պատասխանատու | WorkNet.am

Շուկայի զարգացման պատասխանատու

Վաճառքի-մենեջեր

Շուկայի զարգացման պատասխանատու

  • Պաշտոնը Վաճառքի-մենեջեր
  • Աշխատավարձը սկսած 200,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 21 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Քանաքեռ Զեյթուն
  • Հրապարակվել է 1 տարի, 9 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Առևտրային կազմակերպությունը փնտրում է շուկայի զարգացման պատասխանատու կամ վաճառքի մենեջեր, ով պատասխանատու կլինի վաճառքի խթանման ու ընդլայնման, հաճախորդների հետ փոխշահավետ և երկարատև համագործակցության ապահովման համար:

Պարտականություններ․

–Նոր հաճախորդների ներգրավում,
–Վաճառակետերում ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում,
–Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
–Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում և ապրանքի դասավորվածության ապահովում,
–Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում,
–Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացման վերահսկում:

Պահանջվող հմտություններ

–Համապատասխան աշխատանքային փորձը և վաճառքի հմտությունների տիրապետումը ցանկալի է,
–Վարորդական իրավունքի առկայություն
–Հաղորդակցման գերազանց հմտություններ,
–Արագ կոմնորոշվելու, հաշվարկներ կատարելու կարողություն,
–Վերլուծական մտածողություն,
–Հաճախորդներ ներգրավելու, բանակցելու հմտություններ և աշխատանքային փորձ,

Ավտոմեքենան և վառելիքը տրամադրում է ընկերությունը։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: [email protected]