«Ջավախքին աջակցություն» հիմնդրամը փնտրում է PR մասնագետ- տնօրենի օգնականի, ով… | WorkNet.am

«Ջավախքին աջակցություն» հիմնդրամը փնտրում է PR մասնագետ- տնօրենի օգնականի, ով…

Գրասենյակային աշխատանք

«Ջավախքին աջակցություն» հիմնդրամը փնտրում է PR մասնագետ- տնօրենի օգնականի, ով…

  • Պաշտոնը Գրասենյակային աշխատանք
  • Աշխատավարձը սկսած 80,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 20 - 40 տար․
  • Հրապարակվել է 7 տարի առաջ
Աշխատանքի նկարագրություն

Սիրում է ճամփորդել, հատկապես՝ դեպի Ջավախք,
Ցանկանում է ներգրավված լինել բարի նախաձեռնություններում,
Աշխատասեր է, սիրում է ստեղծագործել,
Ընկերասեր է և շփվող,
Պատրաստ է կատարելագործվել, հմտանալ և «չեմ կարող», «չգիտեմ»-ի փոխարեն օգտագործում է «կփորձեմ», «կսովորեմ» արտահայտությունները:


Այլ պահանջներ՝

Օտար լեզուների գերազանց իմացություն (անգլերեն, հայերեն, ռուսերեն),
Համակարգչային հմտությունները (Excel, Word, Power Point) և գրաֆիկական ձևավորման ծրագրերի իմացությունը (Corel Draw/ Adobe Illustrator) կդիտվեն որպես առավելություն,
Դիպլոմի առկայությունը, գույնը, բովանդակությունը էական չէ,
Ջավախքի հետ կապ ունենալը ցանկալի է:
Գործառույթները՝

Լրատվական դաշտի մշտադիտարկում,
Հիմնադրամի գործունեության լուսաբանում,
Հիմնադրամի կայքի բովանդակային սպասարկում,
Սոցիալական ցանցերում հիմնադրամի էջերի վարում,
PR ատրիբուտների ձևավորում,
Ռուսերեն և անգլերեն լեզուներով թարգմանությունների իրականացում,
Գործավարության վարում:
Նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ «Թեմա» դաշտում նշելով «PR մասնագետ- տնօրենի օգնական»: