Սոց հարցումներ իրականացնող մասնագետ
Սոց հարցումներ իրականացնող մասնագետՍոց հարցումներ իրականացնող մասնագետ
- Պաշտոնը Սոց հարցումներ իրականացնող մասնագետ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Իգական
- Տարիքը 20 - 40 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է Այսօր
Գրանդ Քենդի Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն սոցիոլոգիական կրթությամբ և աշխատանքային փորձով անձանց՝ սոց հարցումներ իրականացնող մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար։
Աշխատանքային պարտականություններ`
.Մասնակցում է սոցիոլոգիական հետազոտությունների (հարցումներ, հարցազրույցներ, դիտարկումներ) պլանավորմանը և կազմակերպմանը։
.Մշակում է հարցաթերթիկներ, հարցերի ձևակերպումներ և մեթոդաբանություն։
.Իրականացնում է դաշտային աշխատանք՝ հարցազրույցներ կամ հարցաթերթիկների լրացում տարբեր բնակչական խմբերի հետ։
.Մուտքագրում և մշակում է հավաքագրված տվյալները՝ համապատասխան ծրագրերի միջոցով։
.Կատարում է նախնական և խորացված վերլուծություններ, կազմում հաշվետվություններ և ներկայացնում արդյունքները ղեկավարությանը կամ պատվիրատուին։
.Ապահովում է տվյալների գաղտնիությունը և հետազոտական էթիկայի պահպանումը։
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ`
1․ Բարձրագույն կրթություն,
2.Հարցափերփիկ լրացնելու ունակություն,
3.Բազային ծրագրերի իմացություն՝ Word, Excel, Google Forms, և այլն,
4.Սոց հարցումների մեթոդոլոգիայի իմացություն,
5.Աշխատանքային փորձ:
Անձնական հատկանիշներ՝
1․Ազատ շփվելու ունակություն,
2.Քաղաքավարություն և չեզոքություն,
3.Պատասխանատվություն և ճշգրտություն,
4.Սթրեսադիմացկունություն,
5.Կազմակերպվածություն,
6. Գրագիտություն։
Մանրամասների համար կարող եք դիմել «Գրանդ Քենդի» ՍՊ ընկերություն, կամ զանգահարել 010-446334, 010446383 հեռախոսահամարներով։
էլ․ հասցե՝ [email protected]