Սպիննակեր Գրուպ ընկերությունը աշխատանքի է հրավիրում լոգիստ-մենեջերի: | WorkNet.am

Սպիննակեր Գրուպ ընկերությունը աշխատանքի է հրավիրում լոգիստ-մենեջերի:

Լոգիստ-մենեջեր

Սպիննակեր Գրուպ ընկերությունը աշխատանքի է հրավիրում լոգիստ-մենեջերի:

  • Պաշտոնը Լոգիստ-մենեջեր
  • Աշխատավարձը սկսած 120,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 60 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 6 տարի, 3 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

* կազմակերպել պատվերի բեռնափոխադրման գործընթացը
* ակտիվ նամակագրություն և հեռախոսային կապ հաստատել բեռափոխադրման տեղական և միջազգային ընկերությունների հետ` բանակցելու տրանսպորտային ժամկետները, պայմանները և արժեքները,
* ժամանակ առ ժամանակ կատարել շուկայի մոնիտորինգ` թարմացնելու բեռնափոխադրման փոփոխված արժեքների, նոր ծառայությունների, տրանսպորտային ծառայություններ մատուցող նոր ընկերությունների մասին տվյալների բազան,
* ակտիվ համագործակցել արտադրող գործարանների հետ բեռնափոխադրման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, վերահսկման մասով,
* կազմել բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը (պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, այլն),
* հետևել լոգիստիկայի ողջ ընթացքին,
* ծրագրում մուտքագրել տեղեկատվությունը,
* տնօրինությանը տրամադրել հաշվետվություն` աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ
Ներկայացվող պահանջներ`
- Բարձրագույն կրթություն
- Գրագետ և ազատ հաղորդակցման հմտություններ,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն և կազմակերպչական հմտություններ,
- Բանակցելու , հարաբերություններ հաստատելու ունակություն,
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Համակարգչային գրագիտություն, հատկապես` MS Excell, MS Word, Outlook
- Պատասխանատվության զգացում աշխատանքում,
- Թիմում աշխատելու ունակություն,

Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն: Աշխատավարձի և աշխատանքային պայմանների մասին ընտրված թեկնածուները կտեղեկացվեն հարցազրույցի ժամանակ:
Ինքնակենսագրությունը լուսանկարի հետ միասին ուղարկել [email protected] էլ․ փոստին՝ վերնագրում նշելով ԼՈԳԻՍՏ-ՄԵՆԵՋԵՐ հաստիքը։