Սրահի Մենեջեր | WorkNet.am

Սրահի Մենեջեր

Մենեջեր

Սրահի Մենեջեր

  • Պաշտոնը Մենեջեր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 24 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 10 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

DRAGON GARDEN ընտանեկան ռեստորանի ցանցը ընդլայնվում է։ Այդ կապակցությամբ աշխատանքի է հրավիրում սրահի մենեջերի։

Պարտականություններ՝

-կազմակերպել և վերահսկել ռեստորանի սրահի աշխատանքը,
-կազմակերպել և վերահսկել սրահի աշխատակիցների արդյունավետ աշխատանքը,
-հետևել սպասարկման որակին,
-կազմակերպել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների արդյունավետ համագործակցությունը,
-արագ և գրագետ արձագանքել հաճախորդների դիտարկումներին և առաջարկություններին,
-ներկայացնել հաշվետվություններ խնդիրների և իրականացված աշխատանքի վերաբերյալ,
-հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ՝
-5 տարի և ավել աշխատանքային փորձ ռեստորանի մենեջերի հաստիքում,
-սպասարկման կանոնների, նորմերի և ընթացակարգերի գերազանց իմացություն,
-ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,
-արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
-խնդիրներ լուծելու ունակություն։

Հավելյալ նշումներ՝

Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։