Վաճառքի վերլուծաբան | WorkNet.am

Վաճառքի վերլուծաբան

Ֆինանսական վերլուծաբան

Վաճառքի վերլուծաբան

  • Պաշտոնը Ֆինանսական վերլուծաբան
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ազատ գրաֆիկ
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 25 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 2 ամիս, 14 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Մետագռուպ» ընկերությունը Հայաստանում հանդիսանում է դիետիկ սնունդ արտադրող մի շարք հայտնի ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը:
Ընկերության ընդլայնման համար ՝ մենք փնտրում ենք բանիմաց և փորձառու Վաճառքի վերլուծաբանի։

Աշխատանքային պարտականություններ
• Վերլուծել ընկերության վաճառքի ցուցանիշները, պատրաստել համապատասխան հաշվետվություններ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով
• Պատրաստել և ներկայացնել պրեզենտացիաներ կատարված վաճառքների վերաբերյալ
• Իրականացնել առանձին ապրանքատեսականու կամ կատեգորիաների վաճառքի կանխատեսումներ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով
• Իրականացնել Վաճառքի թիմի կատարողականների (KPI) սահմանում ՝ հիմք ընդունելով նախորդ տարիների վաճառքի ծավալները և ներկայիս կանխատեսումները , վերլուծել արդյունքները և իրականացնել ընթացիկ վերահսկողություն
• Վարել մարքեթինգային բոլոր տեսակի ներդրումների տվյալների բազան, կատարել վաճառքի վերլուծություն` հիմք ընդունելով հավաքագրված տվյալները
• Վերլուծել և գնահատել իրականացվող պրոմո ակցիաների, ակցիաների, զեղչերի արդյունավետությունը
• Իրականացնել անհատույց տրվող հիմնական միջոցների տեղակայման և արդյունավետության գնահատում
• Մրցակիցների և գործող շուկայի գների մշտադիտարկում և վերլուծություն
• Ըստ անհրաժեշտության իրականացնել այլ վերլուծություններ և տրամադրել հաշվետվություններ:

Անհրաժեշտ հմտություններ

• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների ոլորտում
• Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
• MS Office-ի , մասնավորապես Excel-ի 1C գերազանց իմացություն
• Անալիտիկ մտածողություն