«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է 110/35/10 կՎ Ենթակայանների ճարտարագետ-նախագծողի | WorkNet.am

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է 110/35/10 կՎ Ենթակայանների ճարտարագետ-նախագծողի

110/35/10 կՎ ենթակայանների լարման ճարտարագետ-նախագծող

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է 110/35/10 կՎ Ենթակայանների ճարտարագետ-նախագծողի

  • Պաշտոնը 110/35/10 կՎ ենթակայանների լարման ճարտարագետ-նախագծող
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 16 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 4 ամիս, 13 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00
Ընդմիջում՝ 13։00-14։00

Այս հաստիքում Դուք զբաղվելու եք ենթակայանների նախագծմամբ։

Հիմնական պարտականություններ
• 10-220կՎ ենթակայանների նախագծման աշխատանքներ
• Համայնքների օդային գծերի վերակառուցման աշխատանքներ
• Ենթակայանների կառավարման կենտրոնի և 6/10կՎ փակ բաշխիչ սարքավորումների էլեկտրամատակարարման նախագծում
• Սխեմաների մշակում և նախագծում
• Հաստիքով նախատեսված այլ պարտականություններ

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ․
• Բարձրագույն տեխնիկական կրթություն
• Բազային նախագծումը ցանկալի է
• Ժամանակի կառավարում
• Ms Office ծրագրի իմացություն
• AutoCad 2017, AutoCad Civil 3D ծրագրերի իմացությունը ցանկալի է
• Նախագծային աշխատանքների կատարման նորմատիվ փաստաթղթերի իմացություն ցանկալի է
• Հաղորդակցման հմտություններ
• Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
Լեզուների իմացություն
• Հայերեն և/կամ ռուսերեն, անգլերենը՝ ցանկալի է

Անձնային հատկանիշներ

• Պատասխանատվության բարձր մակարդակ
• Պարտաճանաչություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Հարմարվողականություն
• Ակտիվ և վերլուծական մտածողություն
• Վերջնաժամկետները պահելու կարողություն
• Արագ կողմնորոշվելու ունակություն


Ինչ ենք մենք առաջարկում

• Ոլորտի առաջատար ու զարգացող կազմակերպությունում աշխատելու հեռանկար
• Շարունակական զարգացման ու հետագա մասնագիտական աճի հնարավորություն
• Արդյունավետության վրա հիմնված՝ ճկուն փոխհատուցման համակարգ
• Թիմային մթնոլորտ, որտեղ բոլորը պատրաստ են օգնելու
• Team-building միջոցառումներ

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն էներգետիկայի ոլորտում մասնագիտացված և լիցենզիավորված ընկերություն է։
Մեր ընկերությունը իրականացնում է նախագծման, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, ինչպես նաև տեղազննման, շինարարական, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի, երկրաբանական, գեոդեզիական բարձրորակ աշխատանքներ։ Ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվում են նաև համայնքների վերազինման և արդիականացման բազմաբնույթ գործառույթներ։

Դիմելու ընթացակարգը․
Եթե հետաքրքրվեցիք, խնդրում ենք CV ուղարկել [email protected], նշելով հաստիքի անվանումը թեմա (Subject) դաշտում և կայքը նամակի դաշտում՝ թե որտեղից եք իմացել թափուր հաստիքի մասին։

Մեր հասցեն՝ ք․ Երևան, Խորենացի 33։