«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է ArcGIS մասնագետի: | WorkNet.am

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է ArcGIS մասնագետի:

ArcGIS մասնագետ

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է ArcGIS մասնագետի:

  • Պաշտոնը ArcGIS մասնագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 16 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 4 ամիս, 6 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00
Ընդմիջում՝ 13։00-14։00

Հիմնական պարտականություններ
• Իրականացնել տարածքի չափագրում, մոնիթորինգ և քարտեզագրում;
• Ապահովել չափագրումների ամփոփում ինչպես տարածքում, այնպես էլ գրասենյակում;
• Աջակցել անձնակազմին՝ ներկայացնելով չափագրման յուրաքանչյուր արդյունք, էսքիզներ եւ այլ տեղեկատվություն;
• Պատրաստ լինել գործուղումների
• Հաստիքով նախատեսված այլ պարտականություններ։

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ․
• Բարձրագույն կրթություն (նախընտրելի է աշխարհագրական, երկրաբանական տեղեկատվական համակարգերի ոլորտում),
• ArcGIS ծրագրի իմացություն
• Տախեոմեր և GPS (ROVER) աշխատանքային գործիքների իմացություն,
• Ms Office-ի աշխատանքային մակարդակի իմացություն,
• AutoCAD Civil 3D ծրագրերի իմացությունը ցանկալի է
• Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
Լեզուների իմացություն
• Հայերեն և/կամ ռուսերեն, անգլերենը՝ ցանկալի է

Անձնային հատկանիշներ

• Հաղորդակցման հմտություն
• Պատասխանատվության բարձր մակարդակ
• Պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
• Արագ կողմնորոշվելու և ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ոնակություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Թիմային

Ինչ ենք մենք առաջարկում

• Ոլորտի առաջատար ու զարգացող կազմակերպությունում աշխատելու հեռանկար
• Շարունակական զարգացման ու հետագա մասնագիտական աճի հնարավորություն
• Արդյունավետության վրա հիմնված՝ ճկուն փոխհատուցման համակարգ
• Թիմային մթնոլորտ, որտեղ բոլորը պատրաստ են օգնելու
• Team-building միջոցառումներ

Դիմելու ընթացակարգը․
Եթե հետաքրքրվեցիք, խնդրում ենք CV ուղարկել [email protected], նշելով հաստիքի անվանումը թեմա (Subject) դաշտում և կայքը նամակի դաշտում՝ թե որտեղից եք իմացել թափուր հաստիքի մասին։

Մեր հասցեն՝ ք․ Երևան, Խորենացի 33։