«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է Ավագ ճարտարագետի՝ մեր լուսավոր թիմին միանալու համար։ | WorkNet.am

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է Ավագ ճարտարագետի՝ մեր լուսավոր թիմին միանալու համար։

Ավագ Ճարտարագետ

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է Ավագ ճարտարագետի՝ մեր լուսավոր թիմին միանալու համար։

  • Պաշտոնը Ավագ Ճարտարագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 16 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 4 ամիս, 22 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00
Ընդմիջում՝ 13։00-14։00

Այս հաստիքում Դուք զբաղվելու եք արտադրական հոսքագծերի ավտոմատիկայի նախագծման աշխատանքներով։

Հիմնական պարտականություններ
• Արտադրական հոսքագծերի ավտոմատիկայի նախագծում
• Ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքերի նախագծում
• Ծավալաթերթերի կազմում
• Սխեմաների կազմում
• Հաշվարկների իրականացում
• Հաստիքով նախատեսված այլ պարտականություններ

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ․
• Բարձրագույն կրթություն ճարտարագիտության բնագավառում
• 5+ տարվա մասնագիտական փորձ
• AutoCAD, MS Word, MS Excel ծրագրերի իմացություն։
• Ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքերի իմացություն

Լեզուների իմացություն
• Հայերեն և/կամ ռուսերեն գերազանց իմացություն, անգլերենը՝ ցանկալի է։

Անձնային հատկանիշներ

• Պատասխանատվության բարձր մակարդակ
• Պարտաճանաչություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Հաղորդակցման հմտություններ

Ինչ ենք մենք առաջարկում

• Ոլորտի առաջատար ու զարգացող կազմակերպությունում աշխատելու հեռանկար
• Շարունակական զարգացման ու հետագա մասնագիտական աճի հնարավորություն
• Արդյունավետության վրա հիմնված՝ ճկուն փոխհատուցման համակարգ
• Թիմային մթնոլորտ, որտեղ բոլորը պատրաստ են օգնելու

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն էներգետիկայի ոլորտում մասնագիտացված և լիցենզիավորված ընկերություն է։
Մեր ընկերությունը իրականացնում է նախագծման, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, ինչպես նաև տեղազննման, շինարարական, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի, երկրաբանական, գեոդեզիական բարձրորակ աշխատանքներ։ Ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվում են նաև համայնքների վերազինման և արդիականացման բազմաբնույթ գործառույթներ։

Դիմելու ընթացակարգը․
Եթե հետաքրքրվեցիք, խնդրում ենք CV ուղարկել [email protected], նշելով հաստիքի անվանումը թեմա (Subject) դաշտում և կայքը նամակի դաշտում՝ թե որտեղից եք իմացել թափուր հաստիքի մասին։

Մեր հասցեն՝ ք․ Երևան, Խորենացի 33։