«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է Ճարտարագետ-Շինարար (կոնստրուկտոր) | WorkNet.am

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է Ճարտարագետ-Շինարար (կոնստրուկտոր)

Ճարտարագետ - կոնստրուկտոր

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է Ճարտարագետ-Շինարար (կոնստրուկտոր)

  • Պաշտոնը Ճարտարագետ - կոնստրուկտոր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 16 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 4 ամիս, 6 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00
Ընդմիջում՝ 13։00-14։00

Աշխատանքի նկարագրություն

Այս բաժնում Դուք զբաղվելու եք նախագծերի շինարարական մասի նախագծմամբ, գծագրական, չափագրական աշխատանքներով, ծավալների հաշվարկներով։

Հիմնական պարտականություններ

• Նախագծերի կազմում
• Ծավալաթերթերի կազմում
• Շին. աշխատանքների ժամանակ առաջացած նախագծային թերությունների և խնդիրների վերացում
• Կատարողական ակտերի, նախագծային ծավալների համեմատականների վերլուծություն
• Հեղինակային հսկողության իրականացում
• Կատարողական գծագրերի կազմում

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ

• Բարձրագույն քաղաքացիա-արդյունաբերական կամ շինարարական կրթություն
• Հաղորդակցման հմտություններ
• Ժամանակի կառավարում
• Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
Կդիտվի որպես առավելություն
• Քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենքների և այլ նորմատիվա-իրավաբանական ակտերի իմացություն
• Կարգադրիչ, նորմատիվ և շինարարական արտադրության պլանավորման և շինարարության օպերատիվ ղեկավարման հարցերին նվիրված մեթոդական փաստաթղթերի իմացություն
• Շինարարական արտադրության տեխնոլոգիայի հիմունքների իմացություն,
արտադրական ծրագրերի և շինարարության օրացուցային ժամկետագրերի մշակման կարգի իմացություն
• Աշխատանքային օրենսդրության հիմունքների, աշխատանքի պաշտպանության կանոնների իմացություն
• AutoCad 2017, AutoCad Civil 3D, Autodesk Revit, MS Office համակարգչային ծրագրերի իմացություն։
• Նախագծային աշխատանքների իրականացման բնագավառում նորմատիվ փաստաթղթերի իմացություն։
Լեզուների իմացություն
• Հայերեն և/կամ ռուսերեն, անգլերենը՝

Անձնային հատկանիշներ

• Պատասխանատվության բարձր մակարդակ
• Պարտաճանաչություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Հաղորդակցման հմտություններ


Ինչ ենք մենք առաջարկում

• Ոլորտի առաջատար ու զարգացող կազմակերպությունում աշխատելու հեռանկար
• Շարունակական զարգացման ու հետագա մասնագիտական աճի հնարավորություն
• Արդյունավետության վրա հիմնված՝ ճկուն փոխհատուցման համակարգ
• Team-building միջոցառումներ

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն էներգետիկայի ոլորտում մասնագիտացված և լիցենզիավորված ընկերություն է։
Մեր ընկերությունը իրականացնում է նախագծման, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, ինչպես նաև տեղազննման, շինարարական, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի, երկրաբանական, գեոդեզիական բարձրորակ աշխատանքներ։ Ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվում են նաև համայնքների վերազինման և արդիականացման բազմաբնույթ գործառույթներ։

Դիմելու ընթացակարգը

Եթե հետաքրքրվեցիք, խնդրում ենք CV ուղարկել [email protected], նշելով հաստիքի անվանումը թեմա (Subject) դաշտում և կայքը նամակի դաշտում՝ թե որտեղից եք իմացել թափուր հաստիքի մասին։

Մեր հասցեն՝ ք․ Երևան, Խորենացի 33։