Ֆինանսիստ-հաշվետարի աշխատանք | WorkNet.am

Ֆինանսիստ-հաշվետարի աշխատանք

Ֆինանսիստ-հաշվետարի աշխատանք

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը սկսած 300,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Ավան
  • Հրապարակվել է 2 տարի, 6 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Որպես հաշվետար իրականացնել կազմակերպության հաշվային գործառնությունների գրանցումն ու վարումը, հաշվապահական հաշվառումը։

Աշխատանքային պարտականություններ՝
• Հարկային հաշիվների դուրս գրում, բեռնագրերի կազմում e-Invoicing-ով
• Գործընկերների կողմից և գործընկերներին դուրս գրվող հաշիվների, հաշիվ-ապրանքագրերի և տեղափոխման փաստաթղթերի ձևակերպում ծրագրային բազաներում
• Կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացների իրականացում
• Աշխատավարձի հաշվարկի և վճարման հանձնարարագրերի կազմում
• Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ
• Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
• Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում
• Կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքների ծրագրային բազաներ մուտքագրում
• Դրամարկղի գրքի լրացում, մուտքի և ելքի օրդերների և առհաշիվ հաշվետվությունների կազմում
• Հաշվապահական և վիճակագրական հաշվետվությունների Կազմում և ներկայացում
• Անհրաժեշտության դեպքում թիմակիցներին աջակցել կամ փոխարինել

Անհրաժեշտ հմտություններ՝
• Բարձրագույն կրթություն` ֆինանսական, տնտեսագիտական և հաշվապահական ոլորտներում
• Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
• Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում
• Վերլուծական մտածողություն, ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու, ժամանակի կառավարման հմտություններ և Ուշադրություն մանրուքների նկատմամբ
• Թիմում աշխատելու ունակություն
• Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու, հատկապես՝ վերջնաժամկետների պահպանման ունակություն,
• Համակարգչից վարժ օգտվելու կարողություն, այդ թվում՝ MS Office (MS Word, Excel, Power Point, Outlook և Internet) փաթեթի գերազանց իմացություն
• e-Invoicing-ով արագ աշխատելու հմտություն
• Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն։