Օգտագործման պայմաններ

Մենք մշակում և պահպանում ենք Ձեր տվյալները միայն անհրաժեշտության կարգով։

Գլխավոր էջ

Օգտագործման պայմաններ

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն Օգտագործման պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են Worknet.am կայքի (այսուհետ՝ «Կայք») օգտագործման պայմաններն ու դրույթները։
1.2. Կայքի տնօրինողը «Սի Սի Էջնսի» ՍՊԸ-ն է (այսուհետ՝ «Պլատֆորմ», «մենք» կամ «մեր կողմը»):
1.3. Կայքի մուտք գործելով և օգտվելով ծառայություններից՝ Դուք (այսուհետ՝ «Օգտատեր») հաստատում եք, որ ընդունում եք սույն Պայմանները։
1.4. Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն պայմանները՝ կայքը կամ նրա որևէ ծառայությունը օգտագործելուց առաջ։

2. Կայքի նպատակը

2.1. Worknet.am կայքը հանդիսանում է աշխատանք փնտրողներին և գործատուներին միավորող հարթակ, որտեղ հնարավոր է որոնել աշխատանք, տեղադրել աշխատատեղի հայտարարություններ, կառավարել օգտատերերի պրոֆիլներ և օգտվել այլ գործառույթներից։

3. Օգտատիրոջ պարտականությունները

3.1. Օգտատերը պարտավոր է տրամադրել ճիշտ, ամբողջական և արդի տվյալներ՝ գրանցման կամ կայքի օգտագործման ընթացքում։
3.2. Օգտատերը պարտավոր է չհրապարակել ապօրինի, վիրավորական, կեղծ կամ մոլորեցնող տեղեկություն։
3.3. Օգտատերը պարտավոր է չօգտագործել կայքը անօրինական նպատակներով կամ արգելված գործունեության համար։
3.4. Օգտատերը պարտավոր է պահպանել իր մուտքի տվյալների գաղտնիությունը։ Կասկածելի կամ չարտոնված մուտքի դեպքում պարտավոր է անհապաղ տեղեկացնել Պլատֆորմին:
3.5 Հայտարարության տեքստում արգելվում է որևէ տեսակի կոնտակտային տվյալների նշումը, այդ թվում՝ հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի հասցեների, արտաքին հղումների (լինքերի), ինչպես նաև սոցիալական մեդիայի էջերի։ Կոնտակտային տվյալները պետք է նշվեն միայն դրա համար նախատեսված դաշտերում։ Այս կանոնը սահմանված է՝ հարթակի կառուցվածքի, օգտագործման հարմարավետության և տվյալների ճիշտ մշակման նպատակով։ Խախտման դեպքում Worknet.am հարթակն իրեն իրավունք է վերապահում փոփոխել կամ հեռացնել հայտարարությունը՝ առանց նախազգուշացման։

4. Վճարովի ծառայությունների և փաթեթների օգտագործման պայմաններ

4.1. Օգտատերը կարող է ակտիվացնել վճարովի փաթեթներ՝ կայքում նախատեսված հնարավորություններից օգտվելու նպատակով։
4.2. Յուրաքանչյուր փաթեթ նախատեսում է կոնկրետ գործառույթներ կամ սահմանափակումներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է փաթեթի ակտիվացման պահին։
4.3. Կայքը չի երաշխավորում փաթեթի ակտիվացման արդյունքում օգտատիրոջ արդյունավետության կամ տեսանելիության բարձրացում։ Փաթեթի արժեքը պայմանավորված է միայն տեխնիկական գործառույթների ակտիվացմամբ։
4.4. Վճարված գումարները ենթակա չեն վերադարձի, եթե ծառայությունն արդեն մատուցվել է կամ փաթեթը ակտիվացվել է

5. Պլատֆորմի իրավունքները

5.1. Պլատֆորմն իրավունք ունի սառեցնել կամ ջնջել օգտատիրոջ հաշիվը, եթե վերջինս խախտում է սույն Պայմանները կամ վնասում է կայքի աշխատանքը։
5.2. Պլատֆորմը կարող է փոփոխել կայքի բովանդակությունը, ծառայությունների կազմը կամ գործառույթները՝ առանց նախազգուշացման։
5.3 Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի՝ տվյալների ճշգրտման կամ այլ իրավաչափ նպատակներով, խմբագրել օգտատիրոջ կողմից ներկայացված տեղեկատվությունը, այդ թվում՝ հայտարարությունները, լուսանկարները, վերնագրերը և այլ պարունակություն, ինչպես նաև հեռացնել կամ փոխարինել դրանք՝ առանց նախնական ծանուցման։

6. Մտավոր սեփականություն

6.1. Կայքի ամբողջ բովանդակությունը, ներառյալ՝ դիզայնը, ծրագրային կոդերը, տեքստերը, պատկերները և ապրանքային նշանները, հանդիսանում են Պլատֆորմի կամ համապատասխան իրավունքատերերի սեփականությունը։
6.2. Արգելվում է վերարտադրել, տարածել կամ օգտագործել կայքի բովանդակությունը առանց Պլատֆորմի գրավոր թույլտվության։

7. Գաղտնիություն և տվյալների պաշտպանություն

7.1. Օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալները մշակվում են միայն կայքի ծառայությունների մատուցման նպատակով։
7.2. Պլատֆորմը պարտավորվում է պահպանել օգտատերերի տվյալների գաղտնիությունը և չի փոխանցի դրանք երրորդ անձանց առանց օգտատիրոջ համաձայնության՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
7.3. Օգտատիրոջ կողմից կայքում հրապարակված տեղեկատվության ամբողջական և իրավաչափ լինելու պատասխանատվությունը կրում է բացառապես օգտատերը։

8. Պատասխանատվության սահմանափակում

8.1. Պլատֆորմը չի երաշխավորում կայքի անընդհատ և անխափան աշխատանքը։
8.2. Պլատֆորմը չի կրում պատասխանատվություն տեխնիկական խափանումների, տվյալների կորստի, այլ կայքերի հղումներից կամ օգտատերերի միջև փոխհարաբերություններից առաջացած հետևանքների համար։

9. Օրենսդրական հիմք

9.1. Սույն Պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
9.2. Պայմանների որևէ կետի անվավեր ճանաչումը չի չեղարկում մյուս կետերի գործողությունը։

10. Կապ մեզ հետ

«Սի Սի Էջնսի» ՍՊԸ
ՀՎՀՀ 02847442
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/2
Էլ. փոստ՝ support@worknet.am
Հեռախոս՝ 041-322320

Կայքը շարունակելով օգտագործել՝ Դուք հաստատում եք, որ ընդունում եք սույն Օգտագործման պայմանները։