Եթերի թողարկիչ | WorkNet.am

Եթերի թողարկիչ

Եթերի օպերատոր

Եթերի թողարկիչ

  • Պաշտոնը Եթերի օպերատոր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան
  • Հրապարակվել է 5 տարի, 1 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

- Ստուգել եթեր հեռարձակվող նյութի(երի) առկայությունը, որակը և եթերային ժամանակացույցի համապատասխանությունը եթերացանկին
- Ապահովել անխափան եթեր
-Հետևողական լինել օրվա եթերի և արբանյակային հեռարձակման ընթացքին` համաձայն հեռարձակման գրաֆիկի
- Ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ
- Կատարել նյութի(երի) փոխարկումներ (կոնվերտացիա)
- Հայտնել եթերի հետ կապված տվյալներ և տրամադրել պահանջված նյութեր հեռուստաընկերության մասնաճյուղին
- Տիրապետել եթերային և արբանյակային հեռարձակման բոլոր համապատասխան ճյուղային ցուցանիշներին և ձևաչափերին (պետական և ճյուղային ցուցանիշներ, միջազգային չափանիշներ և ձևաչափեր)
- Միաժամանակ մի քանի նախագծերում ընդգրկվելու և աշխատանքները պատշաճ կատարելու, սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ ընդունելու ունակություն և պատասխանատվություն

Պահանջվող որակավորումներ`
- Բարձրագույն (տեխնիկական) կրթություն
- Հեռուստատեսության ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Հեռուստատեսության եթերային հեռարձակման ոլորտում համակարգչային ծրագրերի բազային գիտելիքների պարտադիր իմացություն (Microsoft Windows, Adobe premiere pro, Adobe photoshop, Adobe after effects, Edius, DPS, Aveco, Forward, տարբեր video convertrner)
- Հաղորդակցման ունակություն, ստորաբաժանումների հետ աշխատանքային գործընթացի սխեմատիկ կատարման ունակություն
- Վերլուծելու ունակություն, վճռականություն, պատասխանատվության զգացում, խնդիրներ լուծելու ունակություն, ճկունություն, թիմի հետ աշխատելու հմտություն

Գտնվելու վայրը՝ ք. Երևան, Կիևյան 16