ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԻՆԺԵՆԵՐ | WorkNet.am

ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԻՆԺԵՆԵՐ

Telecommunications engineer

ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԻՆԺԵՆԵՐ

  • Պաշտոնը Telecommunications engineer
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 24 - 47 տար․
  • Տարածաշրջան Երևան
  • Հրապարակվել է 5 տարի, 9 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
• Տիրապետել hեռուստատեսային տեխնիկական համակարգերի զարգացման սկզբունքներին և հեռահաղորդակցման ցանցային տեխնոլոգիաների հասկացություններին, ժամանակակից հեռուստատեսային հստակ չափանիշներին, տեխնիկական բոլոր համապատասխան ճյուղային ցուցանիշներին և ձևաչափերին (պետական և ճյուղային ցուցանիշներ, միջազգային չափանիշներ և ձևաչափեր):
• Մասնակցել հեռուստատեսության սարքավորումների տեխնիկական վիճակի կատարելագործման միջոցառումներում:
• Ապահովել նախագծային որոշումների իրականացման տեխնիկական արդյունավետությունը, հեռարձակման տեխնիկական բարձր որակը, տեխնիկական միջոցների և սարքավորումների անվտանգ և պատշաճ շահագործումը, նաև տեխնիկական միջոցների և սարքավորումների վերանորոգումն ու նորացումը:
• Հեռարձակման տեխնիկական բարձր որակը ապահովելու համար տիրապետել և ունենալ անհրաժեշտ արտադրության տեխնիկական պատրաստվածության մակարդակ:
• Մասնակցել տնօրինության կողմից մշակվող անհրաժեշտ նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների գնման և ներդրման նախագծերին, տալ մասնագիտական եզրակացությունը:
• Մասնակցել Ընկերությունում նոր առաջատար տեխնոլոգիաների ուսումնասիրման, դրանց ներդրման, նոր տեխնիկական միջոցների և սարքավորումների փորձարկման աշխատանքներին:
• Ապահովել հեռուստաընկերության տեխնիկական միջոցների սարքինությունը` հեռուստաեթերի որակն ու անխափան աշխատանքը ապահովելու նպատակով:
• Կատարել սարքավորումների և տեխնիկական միջոցների տեխնիկական պրոֆիլակտիկ աշխատանքներ:
• Կատարել հաղորդակի, հեռուստատեսային կապի միջոցների, ներքին հեռախոսացանցի սպասարման աշխատանքներ:
• Կարգավորել վերահեռարձակող կազմակերպությունների հետ տեխնիկական հարցեր:
• Իրականացնել պրոֆիլակտիկ տեխնիկական ստուգումներ կապված հեռուստատեսության նկարահանման տեխնիկայի, շարժական հեռուստակայանի սպասարկման վերաբերյալ և կատարել համապատասխան գրառումներ անսարքությունների վերաբերյալ, ներկայացնել ղեկավարությանը:
• Ապահովել նկարահանումների տեխնիկական մասը, ըստ հայտերի բաշխել տեխնիկական միջոցները /տեսախցիկներ, սարքերը և այլն/:
• Մասնակցել նկարահանումներին տաղավարների պատրաստման համար:
• Պատասխանատվություն կրել ամենօրյա տեխնիկական միջոցների, սարքերի, սարքավորումների պահպանման տարածքի համար:
• Հեռուստաընկերության տեխնիկական զարգացման մասով առաջարկներ ներկայացնել ղեկավարությանը:
• Գործընկերներին աջակցել սարքավորումների պրոֆիլակտիկ նորոգման աշխատանքներում, ինչպես նաև նորաոճ տեխնիկայի ուսումնասիրման և ներդման աշխատանքներում:
• Արտադրական անհրաժեշտությունից և աշխատանքային ընթացքով պայմանավորված կատարել հանձնարարված այլ պարտականություններ և գործառույթներ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ`
• Բարձրագույն (տեխնիկական, ռադիոտեխնիկական) կրթություն:
• Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ.
• Հեռուստատեսության ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է:
• Ռուսերեն լեզվի գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:
• Համակարգչային ծրագրերի բազային գիտելիքների իմացություն:
• Հեռուստատեսությունում տեխնիկական համակարգերի զարգացման սկզբունքների և հեռահաղորդակցման ցանցային տեխնոլոգիաների իմացություն, ժամանակակից հեռուստատեսային չափանիշների հստակ պատկերացում, հեռուստատեսությունում նոր տեխնոլոգիաների ներդրման, կարգավորման և վերլուծական աշխատանքներում բարձր որակավորում:
• Հեռուստատեսության ոլորտում սարքավորումների և տեխնոլոգիական նախագծերի ընթացքների իրականացման աշխատանքային գործընթացի ռացիոնալ կազմակերպման ունակություն:
• Միաժամանակ մի քանի նախագծերում ընդգրկվելու և աշխատանքների պատշաճ կատարելու, սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ ըդունելու ունակություն և պատասխանատվություն:
• Վերլուծելու ունակություն, վճռականություն, պատասխանատվության զգացում, խնդիրներ լուծելու ունակություն, ճկունություն, թիմի հետ աշխատելու հմտություն:

Դիմելու ընթացակարգը:
Դիմելու ընթացակարգը:
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականները ուղարկել՝ [email protected] Էլ. փոստին
կամ զանգահարել Հեռ.՝ 010-27-76-68, 010-27-76-89, 010-26-16-86 /285/: