Pahest33 Bar & Restaurant, Santafe Cafe & Restaurant, Paul Armenia | WorkNet.am

Pahest33 Bar & Restaurant, Santafe Cafe & Restaurant, Paul Armenia

Հանրային սնունդ

Pahest33 Bar & Restaurant, Santafe Cafe & Restaurant, Paul Armenia

Pahest33 - Տեղակայված լինելով Երևանի գլամուրային «Բոհեմյան տարածքում»՝ «ՊԱՀԵՍՏ 33» բար-ռեստորանը լավագույն վայրն է՝ ուշ երեկոների համար՝ վայելելու խմիչքներ, որոնք մատուցվում են Հայաստանի լավագույն բարմենների կողմից։ Այն առաջարկում է ոչ միայն ախորժալի հայկական «fusion» խոհանոց, այլ նաև բարձրակարգ երաժշտություն առաջատար երաժիշտ-կատարողների կողմից։



ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային խոհանոց
«Fusion» խոհանոց
Կենդանի և DJ երաժշտություն
Ամենամեծ և ամենաէքսկլյուզիվ բարը Երևանում


ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Կոնցեպտուալ դիզայնով «ՊԱՀԵՍՏ 33»-ն առաջին ստորգետնյա բար-ռեստորանն է Երևանում, որը, դուրս է համընդհանուր սովորական ստանդարտներից և առաջարկում է ժամանցի և վայելքի նոր ձևաչափ։

Santafe - Լինելով սիրված բացօթյա սրճարան-ռեստորան Երևանում՝ «ՍանտաՖեն» տեղակայված է քաղաքի կենտրոնական հատվածում՝ Կասկադ համալիրի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ։ Ընկերությունում աշխատում են պրոֆեսիոնալներ տարբեր երկրներից, որոնք ունեն բազմաբնույթ խոհարարական փորձ և հմտություններ:



ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպորտային միջոցառումների HD որակով հեռարձակում
Գինի և «Bungalow»-յան գոտի
Ամենամեծ և ամենաբացառիկ բարը Երևանում


ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

«ՍանտաՖեն» եղել է առաջին բացօթյա բարը Երևանում, որ կառուցել և իր համալիրի տարածքում է մեկտեղել շատրվաններ, կանաչ գոտի, գինու անկյուն և երեխաների խաղահրապարակ:

Paul Armenia - «PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։

Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանը կլինի հաջորդ երկիրը, որ կբացի «PAUL» խանութներ մայրաքաղաք Երևանում՝ ներբերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։

Աբովյան 8

Աշխատանք

Pahest33 & Santafe ռեստորաններին անհրաժեշտ են բարձր հաղորդակցման հմտություններով և ռուսերեն ու անգլերեն լեզուների տիրապետմամբ հյուրընկալներ Պարտականություններ՝ Հյուրընկալության իրականա...

Հյուրընկալ 186,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 19 - 35 տար․

Փնտրում ենք պատասխանատու, բար մշակույթը սիրող, սովորելու մեծ ձգտումով երիտասարդների՝ պրոֆեսիոնալ բար անձնակազմի հետ աշխատելու և կարերիա ստեղծելու հեռանկարով: Պարտականություններ՝ Կատարել բ...

217,000 ֏ Ամբողջ դրույք Արական 19 - 30 տար․

Ապահովել սպասարկվող սրահի մաքրությունը Աշխատում ենք երկու հերթափոխով: Ընդմիջումը ներառյալ 9 ժամ: Առավոտյան հերթափոխը 07:30-ից 16:00-ն, երկրորդ հերթափոխը՝ 16:00-ից -00:00-ն: Երեկոյան հերթափո...

Մաքրուհի 200,000 ֏ Ամբողջ դրույք Իգական 30 - 65 տար․