Pahest33 Bar & Restaurant, Santafe Cafe & Restaurant, Paul Armenia | WorkNet.am

Pahest33 Bar & Restaurant, Santafe Cafe & Restaurant, Paul Armenia

Հանրային սնունդ

Pahest33 Bar & Restaurant, Santafe Cafe & Restaurant, Paul Armenia

Pahest33 - Տեղակայված լինելով Երևանի գլամուրային «Բոհեմյան տարածքում»՝ «ՊԱՀԵՍՏ 33» բար-ռեստորանը լավագույն վայրն է՝ ուշ երեկոների համար՝ վայելելու խմիչքներ, որոնք մատուցվում են Հայաստանի լավագույն բարմենների կողմից։ Այն առաջարկում է ոչ միայն ախորժալի հայկական «fusion» խոհանոց, այլ նաև բարձրակարգ երաժշտություն առաջատար երաժիշտ-կատարողների կողմից։



ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային խոհանոց
«Fusion» խոհանոց
Կենդանի և DJ երաժշտություն
Ամենամեծ և ամենաէքսկլյուզիվ բարը Երևանում


ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Կոնցեպտուալ դիզայնով «ՊԱՀԵՍՏ 33»-ն առաջին ստորգետնյա բար-ռեստորանն է Երևանում, որը, դուրս է համընդհանուր սովորական ստանդարտներից և առաջարկում է ժամանցի և վայելքի նոր ձևաչափ։

Santafe - Լինելով սիրված բացօթյա սրճարան-ռեստորան Երևանում՝ «ՍանտաՖեն» տեղակայված է քաղաքի կենտրոնական հատվածում՝ Կասկադ համալիրի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ։ Ընկերությունում աշխատում են պրոֆեսիոնալներ տարբեր երկրներից, որոնք ունեն բազմաբնույթ խոհարարական փորձ և հմտություններ:



ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպորտային միջոցառումների HD որակով հեռարձակում
Գինի և «Bungalow»-յան գոտի
Ամենամեծ և ամենաբացառիկ բարը Երևանում


ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

«ՍանտաՖեն» եղել է առաջին բացօթյա բարը Երևանում, որ կառուցել և իր համալիրի տարածքում է մեկտեղել շատրվաններ, կանաչ գոտի, գինու անկյուն և երեխաների խաղահրապարակ:

Paul Armenia - «PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։

Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանը կլինի հաջորդ երկիրը, որ կբացի «PAUL» խանութներ մայրաքաղաք Երևանում՝ ներբերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։

Աբովյան 8