Երեմյան Փրոջեքթս | WorkNet.am

Երեմյան Փրոջեքթս

Ռեստորաններ

Երեմյան Փրոջեքթս

«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով:

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը, «Սմոքինգ Շեֆ» ռեստորանը, «Լիվինգստոն» ռեստորանը։

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցն ավելի քան 10 տարի տեղական շուկայում ներկայանում է հայկական, ազգային, ինչպես նաև տարածաշրջանային խոհանոցով: Թարմ սննդամթերքից պատրաստված խոհարարական բարձր արվեստի նմուշները «Պանդոկ Երևան»-ում կարելի է վայելել ազգային երաժշտության ներքո:

«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական ռեստորանային ոլորտում հանդես է գալիս նաև «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցով՝ կարևորելով արագ սննդում էկոմաքուր, բացառապես թարմ, տեղական ու բարձրորակ մսամթերքի օգտագործումը՝ կոտրելով արագ սննդի մասին ավանդական պատկերացումները:

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցից հետո նորաբաց «Լավաշ» ռեստորանով «Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական ռեստորանային ոլորտում հանդես եկավ բոլորվին նոր շնչով ու ասելիքով՝ քաղաքում ստեղծելով նոր, համով անկյուն, որտեղ կարելի է մեկտեղել ու գեղեցիկ հակադրել ռեստորանի վինտաժային դիզայնն ու հայկական խոհանոցը:

«Երեմյան Փրոջեքթս»–ի յուրաքանչյուր բիզնես նախաձեռնություն անշուշտ միտված է հանդես գալու խոհարարական ստեղծագործական նորարարությամբ ու նոր ասելիքով: Բացառություն չէր նաև նորաբաց «Շերեփ» ռեստորանը, որն առաջինն է Հայաստանում ցուցադրում մեծ, բաց խոհանոց, ինչի շնորհիվ հաճախորդը կարող է հետևել յուրաքանչյուր ուտեստի պատրաստման գործընթացին, ավելի մոտ գտնվել խոհարարական արվեստին:

«Երեմյան Փրոջեքթս»-ի առաքելությունն է մեր քաղաքը դարձնել աշխարհի ամենահյուրընկալ անկյուններից մեկը, հայկական խոհանոցի համն ու հոտը ճանաչելի դարձնել աշխարհին՝ որպես ամենապահանջվածն ու սիրվածը:

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես իր սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում՝ ճանաչելով ու գնահատելով դրական և բացասական ազդեցություններն ու ռիսկերն այնպես, որ բիզնես կառավարումը դրական և արդյունավետ ազդեցություն թողնի երկրի սոցիալ-տնտեսական աճի վրա՝ անդրադառնալով թե հասարակության և թե բիզնեսի կայուն զարգացմանը:

VACANCIES

Պարտականություններ - Իրականացնել կազմակերպության տարատեսակ գույքի, սարքավորումների, էլեկտրալարերի թերությունների, անսարքությունների վերացում՝ ապահովելով ընկերության գույքի ու սարքավորումներ...

Էլեկտրիկ by contract Full time Male 20 - 50 տար․

Պարտականություններ՝ • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում • Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում • Աշխատավարձի հա...

Accountant by contract Full time Male, Female 25 - 40 տար․

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԲՈՆՈՒՍՆԵՐ ՍՆՈՒՆԴ Աշխատանքի են հրավիրվում երիտասարդներ ռեստորանին մոտ տարածքներում առաքումներ իրականացնելու համար: Մենք ապահովում ենք ՝ • Աշխատավարձ + բոնուս • Համեղ ընդմիջ...

Deliveryman by contract Full time Male, Female 18 - 60 տար․

<<Երեմյան Փրոջեքթս>> ընկերությունն աշխատանքի է հրավիրում ֆիզիկական լավ պատրաստվածությամբ, կարգապահ և պարտաճանաչ անվտանգության աշխատակիցների։ Հիմնական պարտականություններ՝ • Պահպա...

Security Officer by contract Full time Male 25 - 45 տար․

Պարտականություններ - Վարել կազմակերպության կողմից կցված մեքենան, անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել բեռների տեղափոխում առաքման հասցեների երթուղիով - Օգնել բեռնել և բեռնաթափել մեքե...

Driver by contract Full time Male 22 - 50 տար․

Աշխատանքի են հրավիրվում երիտասարդներ ռեստորանին մոտ տարածքներում կազմակերպության հեծանիվով առաքումներ իրականացնելու համար. Դիմելու Գործընթաց Դիմել կարող եք զանգահարելով նշված հեռախոսահամար...

հեծանիվով առաքում by contract Full time Male 17 - 40 տար․