Պանդոկ Երևան
ՌեստորանՊանդոկ Երևան
Յուրաքանչյուր տարածաշրջանում մատուցվող կերակուրը տվյալ մշակույթի մի մասն է կազմում և վկայում այն նախասիրությունների մասին, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում` շփումների միջոցով, ինչպես և պատմական իրադարձությունների բերումով: Լինելով ազգային նկարագրի յուրահատուկ մասը` խոհանոցը նույնպես ենթարկվում է փոխադարձ ազդեցություններին և չի կարող սահմանափակվել մեկ ազգի կամ մեկ մշակույթի ավանդույթներով: Թերևս, դրանով է պայմանավորված, որ «Պանդոկ Երևանի» ստեղծման օրից ձգտել ենք համադրել հայկական ու կովկասյան խոհանոցի լավագույն ավանդույթները: Չէ՞որ, ժամանակի ընթացքում այդ կերակրատեսակներից շատերն ընդունվել են հայերիս կողմից ու դարձել ճաշացանկի մի մասը:
Այսպիսով, հիմնադրման պահից ի վեր մեր առջև խնդիր ենք դրել հաճախորդին առաջարկել այնպիսի ճաշացանկ, որը հարիր է քիմքին, մշակույթին ու սովորույթին, բայց նաև յուրատիպ է, փոքր-ինչ տարբեր: Բայց սա ամբողջական մոտեցման մի կողմն է միայն: «Պանդոկ Երևան»-ում օգտագործում ենք մեր գործընկեր ֆերմերների ու արտադրողների տրամադրած թարմ ու բարձրակարգ մթերքը: Չափազանց հետևողական ենք սպասարկող անձնակազմի պատրաստվածության ու մասնագիտական որակավորման հարցում:
Կարծում եմ, որ նման մոտեցման շնորհիվ`«Պանդոկ Երևանը» մեր հաճախորդներից շատերի համար դարձել է համեղ ուտելիքի և հաճելի միջավայրի մարմնացում: Ինչպես մեր հաճախորդներից մեկն է ասում`«Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը, որտեղ տիրում է անկաշկանդ մթնոլորտ և մշտապես մատուցվում թարմ ու համեղ սնունդ»:
Պաշտոնի պարտականությունները • Հավաքել սեղանը հաճախորդներից հետո՝ տեղափոխելով օգտագործված սպասքը խոհանոց, • Կատարել սեղանի սպասքադրում Ռեստորանի ստանդարտներին համապատասխան, • Թարմացնել սեղ...
Պարտականություններ • Սպասարկել հաճախորդներին՝ ներկայացնելով ճաշացանկը, • Ընդունել պատվերները՝ մուտքագրելով համապատասխան ծրագիր. • Հաճախորդին տրամադրել խորհրդատվություն ուտեստների ընտրո...
Պարտականություններ - Կազմակերպել բարի աշխատանքը, անսխալ և ժամանակին կատարել պատվերները - Ընդունել ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, սուրճի և թեյի պատվերները - Իրականացնել դրամարկղի ա...
Աշխատանքի ենք հրավիրում մաքրուհիների և սպասք լվացողների։ -Աշխատանքը տարբեր հերթափոխերով է։ -Ընդմիջումը և երեկոյան Երևանի տարածքում տուն տեղափոխությունն ապահովում է կազմակերպությունը։ Դիմել...
Պարտականություններ՝ • Իրականացնել օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ մթերքի նախնական մշակումը, • Իրականացնել ընթացիկ ընդունված պատվերի պատրաստումը, • Պատասխանատու լինել ուտեստների բաղա...
Պարտականություններ՝ • Իրականացնել օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ մթերքի նախնական մշակումը, • Իրականացնել ընթացիկ ընդունված պատվերի պատրաստումը, • Պահպանել ջերմային մշակման կարգը ըս...