Դեմ առ դեմ հարցազրուցավարի թափուր հաստիք
Դեմ առ դեմ հարցազրուցավարԴեմ առ դեմ հարցազրուցավարի թափուր հաստիք
- Position Դեմ առ դեմ հարցազրուցավար
- Salary։ by contract
- Work schedule Part-time
- Gender Male,Female
- Age 18 - 65 տար․
- Region Yerevan, Center
- Published 7 օր առաջ
Աշխատանքի նպատակը
Հետազոտությունը նպատակ ունի հասկանալու սպառողների վարքագիծը, նախասիրությունները և ընտրության վրա ազդող գործոնները ծխախոտային ապրանքատեսակների վերաբերյալ: ։ Սա հիանալի հնարավորություն է մարքեթինգի, սոցիոլոգիայի կամ շուկայի հետազոտության ոլորտի համար հետաքրքրվող մասնագետների համար՝ դաշտային փորձ ձեռք բերելու և իրական տվյալների հետ աշխատելու։
Աշխատանքային պարտականություններ
Մասնակցել նախնական ուսուցման և վերապատրաստման հանդիպումներին։
Իրականացնել դեմ առ դեմ հարցումներ՝ նախապես մշակված հարցաթերթիկի հիման վրա՝ պահպանելով մեթոդական ցուցումները։
Հարցվողներին ներկայացնել հարցման նպատակը և ապահովել տվյալների գաղտնիությունը։
Լրացնել հարցաթերթիկները ճշգրիտ և ամբողջական ձևով։
Կատարել պլանավորված հարցազրույցների քանակը՝ սահմանված ժամկետում՝ օրական 4-5 հարցում մինիմալ
Տվյալները հանձնել համակարգողին կամ մուտքագրել տվյալների բազա։
Կատարել ղեկավարության կողմից տրված լրացուցիչ հանձնարարականները։
Անհրաժեշտ հմտություններ
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
Հարցազրուցավարի աշխատանքային փորձը ցանկալի է (առավելություն է)։
Վարժ տիրապետում հայերենին (գրավոր և բանավոր)։
Տեխնիկական հմտություններ՝ պլանշետի կամ այլ թվային գործիքի օգտագործման։
Զարգացած հաղորդակցման և լսելու ունակություն։
Էմպատիա, բարեկիրթ մոտեցում և թիմային աշխատանքին պատրաստակամություն։
Ժամանակի արդյունավետ կառավարում և պատասխանատվության բարձր զգացում։
Աշխատանքային պայմաններ
Գրաֆիկ՝ չորսօրյա (օրերը կարող եք որոշել դուք՝ ներառելով շաբաթ կամ կիրակի օրը):
Աշխատաժամեր՝ Օրական 4-5 ժամ
Աշխատավայր՝ Երևան և հարակից մարզեր։
Ինչու՞ արժե միանալ մեզ
Դուք կմասնակցեք շուկայի իրական հետազոտությանը, որը թույլ է տալիս դուրս բերե պրոդուկտների օգտագործման և նվազման միտումները:
Կստանաք գործնական փորձ, որը հետագայում արժեքավոր կլինի մարքեթինգի, հետազոտությունների և տվյալների վերլուծության ոլորտներում։
Ճկուն գրաֆիկ, թիմային աջակցություն և բարենպաստ միջավայր մասնագիտական աճի համար։